Դեպքի հանգամանքները ցույց տալիս Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանն ուշաթափվել է

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լյուքս Ստեփանյանի մահվան գործով ամբաստանյալ Դավիթ Խչատրյանի գործով ճառ կարդալիս նրա պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ Դավիթ Խաչատրյանը դիտավորյալ չի սեղմել ձգանը: Փաստաբանի խոսքով՝ այժմ Դ. Խաչատրյանին շատերի կյանքի համար վտանագավոր եղանակով սպանության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելւ համար առաջադրված մեղադրանաքն անհիմն է, չի բխում քրեական գործում առկա ապացույցներից:

Փաստաբանը միևնույն ժամանակ նշեց, որ այնես չէ, թե իրենց կարծիքով՝ Դավիթ Խաչատրյանի արարքում հանցակազմ չկա:

Փաստաբանի խոսքով՝ Դ. Խաչատրյանի արաքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս, մարդու մահ:

Փասաբանն ասաց նաև, որ դեպքի հանգամանքները ցույց տալիս Դավիթ Խաչատրյանն ուշաթափվել է:

Կարդացեք նաև

Լուսանկարը՝ 168.am-ի

Տեսանյութեր

Լրահոս