Թուրքիան Եվրոպայում ամենախիտ բնակեցված երկիրն է
Միավորված Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ) տվյալներ է հրապարակել 2025-ի Եվրոպայում ամենախիտ բնակեցված երկրների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՄԱԿ-ի դասակարգման համաձայն, բնակավայրը համարվում է քաղաք, եթե այն բաղկացած է հարակից տարածքներից՝ մեկ քառակուսի կիլոմետրի վրա առնվազն 1500 մարդով և առնվազն 50.000 ընդհանուր բնակչությամբ։
Թուրքիան 37 եվրոպական երկրների շարքում զբաղեցնում է առաջին տեղը, որտեղ բնակչության 64.3%-ը բնակվում է խիտ բնակեցված քաղաքներում։
Թուրքիային հաջորդում են Միացյալ Թագավորությունը՝ 58%-ով, Բելառուսը՝ 55.6%-ով և Իսպանիան՝ 51.6%-ով։

