Աշխարհի ամենաարտասովոր վայրերից մեկը գտնվում է Թուրքիայում

Ամերիկյան «CNN» հեռուստաընկերության լրատվական կայքը հրապարակել է աշխարհի ամենաարտասովոր վայրերի ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ներառված են անապատաներ, վարդագույն լճեր, հսկայական վիհեր ու ճանապարհներ։ Այդ արտասովոր վայրերից մեկն էլ գտնվում է Թուրքիայում՝ Կապադովկիայում, և կոչվում է ժայռային սյուներ (Peri Bacaları):

Այս արտասովոր վայրի բազալտե ժայռափոր քարերն ու սյուները ստեղծել են երկրաբանական հրաշք։ Դրանք ձևավորվել են հազարավոր տարիների ընթացքում՝ փափուկ ապարների քայքայման հետևանքով։ Ունեն քարանձավի տեսք և օգտագործվել են որպես ապաստարաններ։

Աշխարհի ամենաարտասովոր վայրերի տասնյակը՝ ստրոև

1. Քինգլի Վեյլ- Միացյալ Թագավորություն

2. Փերի բաջալարը- Թուրքիա

3. Հսկաների օջախ- Հյուսիսային Իռլանդիա

4.Մոերակիի ժայռեր- Նոր Զելանդիա

5. Մեծ կապույտ փոս- Բելիզ

6. Կանյո Կրիստալես- Կոլումբիա

7. Դեդ Վլեի- Նամիբիա

8. Շոկոլադե բարձրունքեր- Ֆիլիպիններ

9. Կիլաուեա – ԱՄՆ (Հավայի)

10. Հիլիեր լիճ – Ավստրալիա

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31