Լարված իրավիճակ Վերաքննիչ քրեական դատարանում. Ամբաստանյալի հայրը սպառնաց ինքնասպան լինել
Այս պահին լարված իրավիճակ է Վերաքննիչ քրեական գործերով դատարանի դիմաց, որտեղ իրենց բողոքն են արտահայտում 4 տարվա ազատազրկման դատապարտված, ազգությամբ եզգի Էդիկ Ազմանյանի հարազատները: Նրանց խոսքով՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը Էդիկ Ազմանյանին, ինչպես նաև Գոռ Գալստյանին, ով տաքսու վարորդ է եղել, մեղավոր է ճանաչել աղջկա առևանգման մեջ՝ նրանց դատապարտելով 4 տարվա ազատազրկման:
Հարազատները բողոքում են Վերաքննիչ քրեական գործերով դատարանի որոշումը, որը Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը թողել է անփոփոխ, այն դեպքում, երբ աղջիկը, ում, ըստ նախաքննական մարմնի՝ առևանգել են, չի բողոքում:
Ամբաստանյալ Էդիկ Ազմանյանի հայրը դատարանի դիմաց նույնիսկ սպառնաց դանակով ինքնասպան լինել, իսկ նրա մոր ինքնազգացողությունը վատացավ և նրան տեղափոխեցին հիվանդանով:
Է. Ազմանյանի հարազատները նշեցին, որ իրենք որոշ ժամանակ փակել էին նաև ճանապարհը, որով ցանկացել են ամբաստանյալներին տեղափոխել քրեակատարողական հիմնարկ:
Մանրամասները և տեսանյութը՝ առաջիկայում: