Այսօր` հուլիսի 31-ի կեսգիշերին` թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է 34-ամյա Նվեր Աբելյանը, ով նշված հիվանդանոց էր տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոնից:
Խաչատուրը մտել է հյուրասենյակ, որտեղ սովորաբար ինքն էր քնում, և չի հավատացել իր իսկ աչքերին: Բազմոցին պառկած են եղել նրա սպանված երեխաները:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ս.Մկրտչյանի, մասնակիորեն բավարարել է գերմանացի ներդրող, «ԻստԻնվեստոր» ՍՊԸ-ի տնօրեն Ստեֆան Լաքսհուբերի հայցն ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի»:
«Փորձաքննություն է նշանակվել, էդտեղ կրիմինալ չկա, որովհետև ռազմամթերք չի: Պարկուճ է ընդամենը, փորձաքննության պատասխանը կգա, անպայման, կտեղեկացվի լրատվամիջոցներին, բայց նախնական ասեմ, որ կրակված փամփուշտները կրիմինալ չեն պարունակում»:
Հանցագործը տուն է ներխուժել տանիքից: Մտնելով հյուրասենյակ՝ մարդասպանը չի նկատել, որ բազմոցին քնած են ոչ թե գործարարն ու նրա կինը, այլ երեխաները և մի քանի կրակոց է արձակել նրանց ուղղությամբ:
Ավազակության սցենարը կարող էր նաև ֆիլմի սցենար դառնալ: Եղբոր հետ միրգ-բանջարեղենի առևտրում հաջողած անձնավորությունն, այդուհանդերձ, ըստ նրան առաջադրված մեղադրանքի` ընդունել էր «հեշտ փողեր» վաստակելու «առաջարկը»:
Վերջին օրերին ազատամարտիկ Արթուր Բունիաթյանին սպառնում են, խանգարում նրա ընտանիքի անդորրը: Ազատամարտիկը համոզված է, որ դա սադրանք է:
Արարատի մարզի Դարակերտ գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու հարվածի հետևանքով 6-րդ դասարանի աշակերտը կորցրել է տեսողությունը 90 տոկոսով, և այն այլևս ենթակա չէ բուժման:
Կարեն Մ.-ն խոստովանել է, որ հայտնաբերված զանգվածը պատկանում է իրեն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Օսկանյանը ցուցմունք տվել՝ խոստովանելով, որ Ջոն Հանթսմանի կողմից Սիվիլիթաս Հիմնադրամին բացառապես բարեգործական նպատակներով օգտագործելու համար նվիրաբերված գումարից 250.795,26 ԱՄՆ դոլարն օգտագործել է անձնական նպատակներով՝ դա դիտարկելով, որպես գործարքի իր մասնաբաժին։
ՀՀ ոստիկանությունը մերժել է Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի դիմումը Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի ժամանակ Գորիսի ոստիկանության աշխատակիցների գործողությունները քննության առնելու վերաբերյալ:
Հուլիսի 22-ին, ժամը 23.25-ին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Լունապարկում» (օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում) ռումբ է տեղադրված:
Մոսկվայի մերձակայքում 18 մարդու կյանք խլած ճանապարհատրանսպորտային պատահարի առնչությամբ Ռուսաստան մեկնած Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը տեսակցել է պատահարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի հետ։
Ոստիկանությունը կոչ է անում հարգել համակեցության կանոնները և ձեռնպահ մնալ երթևեկության յուրաքանչյուր մասնակցի իրավունքները խոչընդոտելուց, իսկ այն անձինք, ովքեր ոստիկանության դրսևորած հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները, կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության:
Դեպքը տեղի է ունեցել 2013թ. մարտի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում՝ Երևանում: Ախցխեցյանները Երևան քաղաքի Այգեստան թաղամասի 9-րդ փողոցից բռնություն գործադրելու միջոցով, առևանգել են Սեդա Ալվանջյանին` ամուսնության նպատակով։
Հավանականությունը մեծ է, որ այսօր՝ հուլիսի 21-ին, Մոսկվայի «Բուտիրկա» բանտի հոգեբուժական բաժանմունքում գտնվող Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամները կարողանան հեռախոսազրույց ունենալ ավտովարորդի հետ:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ռուբեն Վարդանյանի, Արգիշտի Վիրաբյանի և Նորայր Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ալիկ Բայադյանի դեմ հարուցված քրեական գործը:
Շիրակի Մարզի «Սիզավետի միջնակարգ դպրոց»-ի տնօրեն Վարդանիկ Վարդանյանը իր եղբոր սոցիալական և նյութական վիճակը բարելավելու նպատակով` նրան դպրոցում որպես պահակ աշխատանքի է ընդունել, ինչի համար նախաքննական մարմինը նրան մեղադրանք է առաջադրել:
Հրազդան քաղաքի բնակիչ Սյուզան Ջաղինյանն, ըստ նրան առաջադրված մեղադրանքի, 2012թ. սեպտեմբերի 22-ին, ժամը 19.07-ին իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարից հաղորդագրություն է ուղարկել «Ա-Թի-Վի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստածրագրի կոնտակտային բջջային հեռախոսահամարին և տվել նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում:
Նելի Ա.-ին սպանելու կասկածանքով Մեղրիի ոստիկանները ոստիկանություն են բերման ենթարկել նրա ամուսնուն՝ 34-ամյա Միխայել Վարդանյանին, ով քննիչի կողմից որպես կասկածյալ ձերբակալվել է:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանություն է ներկայացել 1979 թ. ծնված Արման Խ.-ն:
«Բոլոր տեսագրությունները կան, ես առաջարկում եմ նույնիսկ դրանք հրապարակեն, որ տեսնեն մեր հարևան-բարեկամ երկրում, թե Հայաստանում Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիների հետ, որոնք նույն բանի համար են մեղադրվում, ինչ Հրաչյա Հարությունյանը, ինչ կերպ են վարվում»:
Երեկ Հրաչյա Հարությունյանը գտնվում էր հիվանդանոցում, իսկ այսօր նրան հիվանդանոցից անմիջապես տարել են դատարան: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա դեռ շոկային վիճակում է եղել, չի կարողացել զսպել արցունքները և հրաժարվել է պատասխանել քննիչների հարցերին:
Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 81-րդ հդվածի`Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքի մաքսային արժեքը գործարքի գինն է, այսինքն՝ այն գումարը, որը փաստացի վճարվել է, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը ներմուծման երկիր արտահանելու նպատակով ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար:
Սննդի անվտանգության պետական ծառայությունն այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ստուգումներ է իրականացրել 777 տնտեսվարողների մոտ: Նրանցից ավելի քան կեսի մոտ (468 սուբյեկտ) հայտնաբերվել են խախտումներ:
Ավելի քան հինգ տարի առաջ սպանություն էր կատարվել: 2008 թվականի փետրվարի 1-ին դիակը հայտնաբերելուց վեց օր անց հանցագործությունը բացահայտվել էր, կատարողը խոստովանել էր մեղքը, քննչական գործողություն էր իրականացվել դեպքի վայրում:
Ալումյանը ևս մեկ անգամ հաստատել է, որ, այո, Տիգրան Խաչատրյանի արյան մեջ հայտնաբերվել է թմրանյութ:
«Հուլիսի 10-ին, ՔԿՀ-ի աշխատակիցները գաղութի բնակելի գոտում հայտնաբերել են փորվածք, որտեղ էլ գտել են 1 հատ սուր բահ, 1 հատ թեք բահ և 1 հատ քլունգ»:
Ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 22-ամյա Հռիփսիմե Ս.-ին: Նա խոստովանել է, որ հյուրընկալվելով կնոջ բնակարանում, հյուրասենյակի մահճակալի վրա դրված դրամապանակից գողացել է նշված գումարը: