Նիկոլայ Բաղդասարյան. «Եթե գազի բալոնը չլիներ, տղաները չէին մահանա»
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեռևս շարունակվում է Վարդան Պետրոսյանի գործով ապացույցների հետազոտումը: Դատարանում հրապարակվեց նոյեմբերի 11-ին քննիչ Հ. Հակոբյանի կողմից կազմված «Վազ 21214» ավտոմեքենայի զննության արձանագրությունը, որտեղ քննիչը նշել է, որ ավտոմեքենան գտնվում է վթարված վիճակում, մեքենայի դռները հնարավոր չի եղել բացել, իսկ վարորդի նստարանին եղել է կողային տեսանելության հայելին:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ «Նիվա» մակինիշի ավտոմեքենայում գազի բալոնի տեղադրման թույլտվություն չի եղել: Նրա խոսքով՝ երկու երիտասարդ տղաների մահվան պատճառը նաև գազի բալոնն է եղել. «Եթե գազի բալոնը չլիներ, տղաները չէին մահանա»:
Մանրամասները՝ շուտով: