Ըստ պաշտպանի՝ լուսանկարները վկայում են, որ մահը վրա է հասել գազի բալոնի և առջևի նստատեղի սեղմանն արդյունքում

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի գործով քրեական գործի ապացույցների հետազոտումը: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը հրապարակեց դեպքի օրը մահացած Էդգար Հակոբյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որտեղ փորձագետը նշել էր, որ երիտասարդ տղայի մահը վրա էր հասել գլխուղեղի կեսնական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից, տրավմատիկ հեմոռագիկ շոկից, ինչը գանգուղեղային վնասվածքի արդյունք է:

Փորձագեը արձանագրել էր մի շարք վնասվածքներ՝ նշելով, որ դրանք ուղղակի կապի մեջ են մահվան հետ: Ըստ փորձագետի՝ երիտասարդի վնասվածքներն առաջացել են կենդանության օրոք, ոչ ավելի վաղ, քան փորձաքննությունից 24 ժամ անց՝ հնարավոր է ավտովթարի արդյունքում:

Ըստ փորձագետի եզրակացության՝ Էդուարդ Հակոբյանի մահը վրա է հասել գլխուղեղի կեսակական կարևորագույն ֆունկցիաները սուր խանգարումից: Տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն էլ ասաց, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության հրապարակման արդյունքում պարզ դարձավ, որ վնասված են երեխաների ներքին օրգանները, արյունազեղումներ կան գլխուղեղում, ուղեղիկում, վնասվածքները տեղակայված են գոտկատեից դեպի վեր հատվածում, ուստի և գազի սեղմման արդյունքում նման վնասվածքներ չէին կարող պատճառվել:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն էլ պնդեց, որ լուսանկարները վկայում են այն մասին, որ մահը վրա է հասել գազի բալոնի և առջևի նստատեղի սեղմանն արդյունքում:

Կարդացեք նաև

Փաստաբանն ասաց, որ կներկայացնի նաև լուսանկաներ, որոնք կապացուցեն իր ասածը:

Գործով մեղադրող Արթուր Սարգսյանն էլ ասաց, որ ցանկացած փաստաթուղթ ուսումնասրելուց հետո «ենթադրությունների գիրկն են ընկնում»:

Ըստ դատախազի՝ գազի բալոնի, նստարանի մասին փորձաքննության մեջ որևէ բան գրված չէ, փորձաքննության եզրակացության մեջ ընդամենը արձանագրված է, որ վնասվածքները հնարավոր է՝ պատճառվել են ավտովթարի հետևանքով. «Ես չեմ հասկանում սա ի՞նչ կապ ունի»:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն էլ ասաց, որ քննիչը բոլոր գործողությունները կատարել է միայն Վարդան Պետրոսյանին մեղադրելու համար: Ըստ փաստաբանի՝ գազի բալոնը տեղադրելը շահագործման կանոնների խախտում է, իսկ մահը առաջացել է հետևի հատվածում ուժեղ հարված ստանալու արդյունքում:

Ռուբեն Բալոյանն էլ արագանքեց, որ գազի բալոն տեղադրելու թույլվություն իրականում կա, թույլտվություն չկա Գյուղատնտեսության նախարարության կողմից, ում պատկանում է «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: Ըստ Ռ. Բալոյանի՝ դա վարչական իրավախախտում է: Փաստաբանը խոստացավ նաև ներկայացնել քրեական գործում առկա թույլտվությունը, իսկ դատավորը արձագանքեց, որ միայն դատարանին է պետք ցույց տալ, այնպիսի տպավորություն է, որ լրագրողներն են վերջնական որոշում կայացնելու:

Դատարանում հրապարակվեց նաև Գյուղատնտեսության նախարարւթյան կողմից նրկայաված քաղաքացիական հայցը, որով նախաքննական մարմնից նախարարությունը խնդրել է հայցվոր ճանաչել իրեն, պատասխանողից պահանջել 2 մլն 600 հազար դրամ՝ նշելով, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ շարքից դուրս է եկել:

 

Տեսանյութեր

Լրահոս