Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը հանդիպումներ է ունեցել ԱԺ ղեկավարության և տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների հետ

Նորընտիր Ազգային ժողովի աշխատանքի մեկնարկից հետո Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը հանդիպումներ է ունեցել ԱԺ ղեկավարության և տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ ծանոթանալու նրանց առաջնահերթություններին և քննարկելու Մեծ Բրիտանիա-Հայաստան համագործակցությունը։ Այս մասին հայտոնւմ են դեսպանատնից։

Դեսպանը հանդիպել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի, «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի, ինչպես նաև ԱԺ նախագահի տեղակալներ Վահագն Ալեքսանյանի, Արամ Վարդևանյանի և Հայկ Կոնջորյանի հետ։ Այս հանդիպումներին նախորդել էր նրա հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։

Դեսպանը կարևորել է խորհրդարանական երկխոսությունն ու տարբեր քաղաքական ուժերի հետ շփումները՝ դրանք համարելով ՄԹ-Հայաստան ռազմավարական գործընկերության կարևոր բաղադրիչ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31