16-ամյա երիտասարդը մեղադրվում է տանտիրուհուն սպանելու մեջ

Դատարան է ուղարկվել 16-ամյա երիտասարդի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հունվարի 22-ին, ժամը 11:30-ի սահմաններում իր ծանոթի տան հյուրասենյակում, անձնական հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել տանտիրուհու հետ, որի րնթացքում ապօրինաբար նրան կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, ձեռքով հարվածել է նրա դեմքին, գցել գետնին, այնուհետև ոտքերով հարվածներ է հասցրել գլխի, դեմքի, պարանոցի և կրծքավանդակի շրջաններում, որից հետո ձեռքերով սեղմել նրա պարանոցը՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող, առողջությանը ծանր վնասի հատկանիշներ ունեցող մարմնական վնասվածքներ:

Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, անչափահաս տղային մեղադրանք է առաջադրվել սպանության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մաս): Տղան կալանավորված է:

Մի խումբ վնասվածքներ ստանալու հետևանքով տուժողը մեխանիկական շնչահեղձությունից և գլխուղեղի կենսականորեն կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումից, արտաքին շնչական անցքերի փակման և պարանոցի օրգանների ձեռքերով սեղմման-խեղդման և գանգուղեղային փակ, բութ վնասվածք ստանալու պատճառով մահացել է:

Տեսանյութեր

Լրահոս