Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզում անվտանգության հարցերը

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային օրակարգը և Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Սուլթանության արտաքին գործերի նախարարությունը։

«Կողմերը ընդգծել են խորհրդակցությունների շարունակման կարևորությունը՝ գործնական համաձայնությունների հասնելու համար, որոնք կնպաստեն նավարկության ազատության վերականգնմանը և պահպանմանը, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը», – ասվում է Օմանի լրատվական գործակալության կողմից տարածված հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31