Ի՞նչ է արել, նույն այդ բռնապետը, դիցուք, Կիրանցի մոտ արդեն հանձնված գյուղատեղիների հետ. շենացրե՞լ է դրանք, նախկին բնակիչներին վերադարձրե՞լ է այդտեղ, զարգացնո՞ւմ է հողագործություն կամ անասնապահություն․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Ինչ-որ մեկը կարո՞ղ է ողջամիտ բացատրություն տալ, թե ինչո՞ւ են Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին պետք, այսպես կոչված, «անկլավները», բացի Հայաստանի ռազմավարական կարևորության հաղորդուղիները խաթարելուց կամ դրանց նկատմամբ փաստացի վերահսկողություն ստանալուց, իսկ ավելի լայն իմաստով՝ Հայաստանը արհեստածին Ադրբեջանից կախյալ և նոմինալ ինքնիշխանությամբ «պետություն» դարձնելուց։

Ի՞նչ է արել, նույն այդ բռնապետը, դիցուք, Կիրանցի մոտ արդեն հանձնված գյուղատեղիների հետ. շենացրե՞լ է դրանք, նախկին բնակիչներին վերադարձրե՞լ է այդտեղ, զարգացնո՞ւմ է հողագործություն կամ անասնապահություն։ Ոչինչ, բացի այդ տարածքը ռազմականացնելուց»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31