Նախկին պատգամավոր Արմեն Պուրտոյանը՝ տուժող

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Արտակ Ղուկասյանի գործով դատական նիստը: Ա. Ղուկասյանը մեղադրվում է խարդախության, յուրացման, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ. նա գիտությունների թեկնածու է, աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում: Այսօր դատարանում ցուցմունք տվեցին գործով տուժողները:

Նրանցից մեկը` ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Պուրտոյանն էր: Նա հայտնեց, որ Արտակ Ղուկասյանին վաղուց է ճանաչում, մինչև պատգամավոր ընտրվելը զբաղվել է բիզնես գործունությամբ: Տուժողը հայտնեց, որ հետևել է Ա. Ղուկասյանի գործունեությանը, նրան իմացել որպես «նորմալ» բիզնես ունեցող անձ:

Ըստ տուժողի՝ որոշ ժամանակ անց Արտակ Ղուկասյանը առաջարկել է ներդրում կատարել և ինքը ներդրել է 44 հազար դոլար: Սակայն որոշ ժամանակ անց իմացել է, որ Արտակ Ղուկասյանի գործերը «խափանվել» են, լսել է, որ նրա գործերը լավ չեն: Տուժողը պատմեց, որ ընթացքում Արտակ Ղուկասյանը իրեն մոտ 7-8 հազար դոլար արժողությամբ ոսկի է տվել՝ «որպես գարանտ», ինքը Ա. Ղուկասյանի հետ հաձայնության գալով՝ դրանք վաճառել է, ետ է ստացել 10 հազար դոլարը:

Տուժողը հայտարարեց, որ գումարը Արտակ Ղուկասյանին գումարը «տոկոսով» չի տվել, այժմ էլ գումարային պահանջ չունի: Արտակ Ղուկասյանի պաշտպան Հակոբ Ճարոյանի հարցին՝ արդյոք Արտակ Ղուկասյանի նպատակը գումարը իրեն չվերադարձնե՞լը, թե՞ բիզնեսի մեջ ներդնելն է եղել, տուժողը պատասխանեց՝ բիզնեսի մեջ ներդնելը: «Վերցրել է, որ իրար հետ գործ անենք»,- ասաց տուժողը:

Քրեական գործով մյուս տուժողն էլ դատարանում հայտարարեց, որ ինքը ևս գումար է տվել Արտակ Ղուկասյանին, ստացել տրամադրված գումաները, սակայն գումարի որոշ մասը դեռ չի ստացել: Տուժողը նշեց, որ որպես ապահովության միջոց՝ Ա. Ղուկասյանն իրեն ոսկի է տվել, սակայն եղել է գումար, որը ապահովված չի եղել ոսկով:

Ա. Ղուկասյանի պաշտպան Հակոբ Ճարոյանն էլ հայտարարեց, որ տուժողը Ա. Ղուկասյանին գումար տվել է 4 տոկոսով՝ որպես ապահովածություն ոսկի է վերցվել, իսկ տուժել է միայն այն պատճառով, որ ոսկու գինն ընկել է:

Տեսանյութեր

Լրահոս