Բաժիններ՝

Երևանի հանրային այգիներում կհնչի դասական և ջազային երաժշտություն

«Երևանի գիշերները» մշակութային նախագծի շրջանակում Երևանի հանրային այգիներում կհնչի դասական և ջազային երաժշտություն։

Նախագիծը բաղկացած է 6 համերգից՝ 3 դասական և 3 ջազային։ Նպատակն է Երևանի հանրային այգիներում հնչեցնել բարձրարժեք դասական և ջազային երաժշտություն՝ ստեղծելով բաց մշակութային հարթակ ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար։

Հանգստի և զբոսանքի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան բաց երկնքի տակ վայելելու հայկական և համաշխարհային երաժշտարվեստի լավագույն ստեղծագործությունները՝ առանց համերգասրահ այցելելու անհրաժեշտության։

Նախագծին մասնակցում են ջազմեն Վահագն Հայրապետյանը և «Armenian Colours» ջազային խումբը, «Yerevan-New York» ջազ քառյակը, «Կանտատա» լարային տրիոն և օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանը։

Դասական ծրագիր՝

Օգոստոսի 25 — Մերգելյան այգի
Օգոստոսի 31 — Սիրահարների այգի
Սեպտեմբերի 14 — Վահագն Դավթյանի այգի

Ջազային ծրագիր

Օգոստոսի 26 — Վահագն Դավթյանի այգի
Օգոստոսի 27 — Սիրահարների այգի
Սեպտեմբերի 11 — Մերգելյան այգի

Համերգների սկիզբը ժամը 20:00-ին է, մուտքն ազատ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31