Կինը խոհանոցային դանակով կյանքի վտանգ սպառնացող վնաս է հասցրել ամուսնուն

Առաջին ատյանի դատարան է ուղարկվել 49-ամյա կնոջ դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. դեկտեմբերի 15-ին Երևանի բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն բնակարանում բնակվող իր ամուսնու հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով հարվածել է նրա որովայնին` վերջինիս առողջությանը որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վնասվածքի ձևով դիտավորությամբ պատաճառելով կյանքի վտանգ սպառնացող ծանր վնաս:

Նախկինում չդատապարտված կնոջը մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մաս): Եթե դատարանն ապացուցված համարի կնոջ մեղքը, նա կարող է պատժվել ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30