Ինչո՞ւ են Վալերի Օսիպյանը և մյուս ոստիկանները տուժող ճանաչվել Շանթ Հարությունյանի գործով

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝  Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և այլ ոստիկանները տուժող են ճանաչվել Շանթ Հարությունյանի և մյուսների քրեական գործով: Շանթ Հարությունյանի գործով ամբաստանյալներ Տիգրան Պետրոսյանի և Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանը այսօր դատական նիստի ավարտից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչո՞վ է դա պայմանավորված, ասաց. «Իրենք երևի թե իրենց համարել են հասարակություն, քանի որ խուլիգանության օբյեկտը հասարակությունն է: Համարել են հասարակություն, դրա համար էլ խնդրել են, որ իրենց տուժող ճանաչեն»:

Տեսանյութեր

Լրահոս