Բաժիններ՝

Իմպրեսիոնիզմի գլուխգործոցները՝ 450 միլիոն դոլար արժեքով. Վան Գոգը` 200 միլիոն դոլարով

Sotheby’s աճուրդային տունը վաճառքի է հանել արգենտինացի հավաքորդներ ՆելիԱրիետա դե Բլակյերի և Կառլոս Պեդրո Բլակյերի հավաքածուն, որը գնահատվում է մոտ450 միլիոն դոլար: Այն ներառում է Վինսենթ վան Գոգի, Պոլ Սեզանի, Էդգար Դեգայի, Կամիլ Պիսարոյի, Պիեռ Օգյուստ Ռենուարի և իմպրեսիոնիզմի ու պոստիմպրեսիոնիզմիայլ վարպետների գլուխգործոցներ:

Դեռևս 1995 թվականին The New York Times-ը Նելի Արիետա դե Բլակյերին անվանել էրԱրգենտինայի խոշորագույն մասնավոր գեղարվեստական հավաքածուիսեփականատեր: Առաջիկա սակարկությունների գլխավոր լոտը կլինի Վան Գոգի 1890 թվականին նկարված «Վարդագույն և սպիտակ ծաղկած շագանակենին», որըփորձագետները գնահատում են 150-200 միլիոն դոլար։ Ե

վս մեկ պոտենցիալռեկորդակիր է Սեզանի «Արլեկիններից» մեկը՝ 120 միլիոն դոլար էստիմեյտով: Բլակյերների հավաքածուի որոշ գործեր արդեն հայտնվել են շուկայում. անցյալ տարվանոյեմբերին Christie’s-ը մասնավոր կարգով Վան Գոգի «Զուավը» կտավը վաճառել էր մոտ190 միլիոն դոլարով:

Բացի այդ, Բլակյերների հավաքածուն մի քանի տարի վեճի առարկա էր հանդիսացել Արգենտինայի իշխանությունների հետ՝ արվեստի գործերը Լյուքսեմբուրգ արտահանելուպատճառով, սակայն այս ամառ կողմերը կարգավորել են հակամարտությունը, ինչն էլճանապարհ բացեց առաջիկա վաճառքի համար։ Աճուրդի կոնկրետ ամսաթվերը դեռևսչեն նշվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31