Ես վախենում եմ պատկերացնել՝ Հայկն ի՞նչ կաներ… Նա դեռ պատերազմի դաշտից էր ասում՝ էս ի՞նչ խայտառակություն է. Աննա Մկրտչյան

168TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Հայկազ Մկրտչյանի մայրն է՝ Աննա Մկրտչյանը։

Թեև հանդիպման առիթը Հայկազի մոր ահազանգն էր, որ արմատախիլ են արել հերոս որդու հիշատակի եղևնիներն ու տնկիները, սակայն զրույցը ծավալվել է նաև այսօր տեղի ունեցող իրադարձությունների, Հայաստանի, Արցախի ու ապագայի տեսլականի շուրջ։

Զրույցի ընթացքում Աննա Մկրտչյանի արձանագրումների մի քանի դրվագներ՝ մեկ դիպաշարով․

Կարդացեք նաև

  • Տղաների նկարները պատերից ջնջելու միտումը բացահայտ երևում էր։ Դա հաստատ միտումնավոր արած է, որովհետև եթե դա արվում էր քաղաքը բարեկարգելու քողի տակ, ապա այդ դեպքում առաջին հերթին պիտի ջնջվեին նույն անցումում գտնվող մեկ այլ պատի վրայի գրառումները, որովհետև այնտեղ անշնորհք նկարներ էին, անշնորհք ու անգրագետ գրառումներ, ինչ-որ տելեգրամի համարներ… Դրանք չէի՞ն խանգարում քաղաքի տեսքին, խանգարում էին տղաների դիմանկարնե՞րը։

Միշտ էլ հերոսացած տղաներն օրինակ են ծառայել գալիք սերունդների համար․ վերացնելով այդ դիմանկարները պատերի վրայից՝ հիշողությունը փորձում են ջնջել, որպեսզի ապագայում տղաներն օրինակ չվերցնեն մեր տղաների արարքներից։

  • Ես վախենում եմ պատկերացնել՝ Հայկն ի՞նչ կաներ, որովհետև 2020 թվականից հետո իրավիճակը նոնսենս է։ Նա դեռ պատերազմի դաշտից էր ասում՝ էս ի՞նչ խայտառակություն է․․․ էդ խայտառակ իրավիճակը շարունակվում է, խորանում է, ու դեռ պարզ չէ, թե ինչքան է շարունակվելու։

  • Ես կուզեի, որ հասարակությունը չմոռանար, երբեք չմոռանար տղաների արածը, չմոռանար, որ մեր պետությունը դեռ գոյություն ունի հենց նման տղաների կյանքի գնով, կյանքի շնորհիվ, սա միայն 44-օրյա պատերազմին իրենց կյանք տված տղաներին չի վերաբերում, այլ նաև քառօրյայի, 90-ականներին զոհված տղաներին։ Մեր պետությունն իրենք են պահել, ու հասարակությունը պիտի դա երբեք չմոռանա, փոխանցի սերնդեսերունդ։

Պիտի արժևորվեն տղաների արածները, տղաները, որպեսզի հետագայում մենք չկորցնենք մեր ինքնությունը, չկորցնենք ինքներս մեզ և վաղը չարթանանք ու չտեսնենք, որ մեր հրապարակում ոչ թե մեր դրոշն է ծածանվում, այլ հարևան պետության դրոշը։ Ամեն դեպքում, տղաներն իրենց կյանքը տվեցին Հայաստանի գոյության, այլ ոչ թե չգոյության համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31