Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործի նախաքննությունը գրեթե հասել է ավարտական փուլին. փաստաբան

Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործի նախաքննությունը գրեթե հասել է ավարտական փուլին: Այս մասին 168.am-ին ասաց գործով մեղադրյալ Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը: Նա նաև տեղեկացրեց, որ նշանակված որոշ փորձաքննությունների եզրակացությունները ստացվել են, սակայն նախաքննական գաղտնիք լինելու պատճառով դրանք չի կարող հրապարկել:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վենիսաժի մոտ, հնչած կրակոցներից վիրավորվել էր 5 անձ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի ՔՎ Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 10-րդ, 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ: Քրեական գործով այժմ մեղադրանք է առաջադրված երեք անձի՝ Գոռ Առաքելյան, Ներսես Մելքոնյան, Վալերի Հովհաննիսյան: Երեքի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել կալամավորումը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930