Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան անձնական էջին տիրանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Սեպտեմբերի 10-ին քրեական գործ է հարուցվել ֆեյսբուքում` Հովհաննես Թոքմաջյանի անձնական էջին տիրանալու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Ահազանգը ոստիկանությունում ստացվել էր օրեր առաջ` սեպտեմբերի 5-ին. ՀՊՃՀ Տեղեկատվական և Հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը, անհայտ անձը, անհայտ եղանակով տիրացել է «www.facebook.com» սոցիալական կայքում՝ ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին պատկանող անձնական էջին և նշված էջում որպես ընկերներ գրանցված օգտատերերին տարածել վերջինիս վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ:
Նախապատրաստված նյութերը ՀԿԳ քննության վարչությունում ստացվել են սեպտեմբերի 10-ին, որոնց հիման վրա էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930