Լյուքս Ստեփանյանի սպանության գործով տուժող Հրաչյա Սարգսյանը վերհիշել է որոշ հանգամանքները

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվել է զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպանի բողոքի քննությունը:

Ինչպես հայտնի է՝ հուլիսի 4-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Դ. Խաչատրյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 17 տարվա ազատազրկման:

Դատական նիստին այսօր առաջին անգամ ներկա էր տուժող Հրաչյա Սարգսյանը, որը դատարանին հայտնեց, որ ինքը ցուցմունք չի տվել առաջին ատյանի դատարանում, քանի որ հիշողության կորուստ է ունեցել, սակայն այժմ ցանկանում է ցուցմունք տալ, քանի որ որոշ հանգամանքներ կան, որոնք ինքը վերհիշել է:

Լսելով տուժողի այս հայտարարությունը՝ ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին միջնորդեց նախքան իր բողոքը ներկայացնելը հարցաքննել տուժողին, սակայն դատարանը որոշեց հետաձգել միջնորդության լուծումը:

Կարդացեք նաև

Վերաքննիչ դատարանում այժմ Երեմ Սարգսյանը ներկայացնում է իր բողոքը:

Մանրամասները և տեսանյութը՝ առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս