Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց կնոջը մարմնավաճառությամբ զբաղվելուն ստիպելու մեջ մեղադրվող Ա. Մուրադյանի քրեական գործով բողոքը և անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի վճռով՝ Ա. Մուրադյանը դատապարտվել էր 10 տարի ազատազրկման:
Փոխնախարար Արամ Օրբելյանը քննարկման մասնակիցներին հակիրճ ներկայացրել է ՔԿԱԳ մարմիններում իրականացվող փաստաթղթերի թվայնացման գործընթացը, իրազեկել նաև, որ առաջիկայում ակնկալվում է էլեկտրոնային նոտարական համակարգի շնորհանդեսը:
Մեղադրողի նկատմամբ բռնության գործով այսօրվա նիստում ինքնավնասման փորձ է արվել, որը կանխվել է:
Հ. Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր սիրուհի Ա. Ա.-ի հետ մեքենայով գնացել է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի «Խանումի ձոր» կոչվող վայրից ոչ հեռու գտնվող ցորենի արտի մոտ` նախորդ օրը Ա. Ա.-ի կողմից իր տանը ստեղծած միջադեպի շուրջ զրուցելու և հաշտության եզրեր գտնելու նպատակով:
Ս. Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունվարի 25-ին ամուսնանալով Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի անչափահաս բնակչուհի Ե. Ա.-ի հետ, սեռական հարաբերություններ է կատարել ակնհայտ տասնվեց տարին չրացած անձի հետ
Երեխաններին դեռևս մանուկ հասակից իր հետ տանելով մուրացկանության և այդ կերպ մարդկանց մոտ առաջացնելով խղճահարություն` կարողացել է ավելի շատ գումարներ մուրալ:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ա. Հակոբյանին մեղավոր է ճանաչել: Նա առաջին ատյանի դատարանի վճռով՝ դատապարտվել է տուգանքի 400.000 դրամի չափով:
Գույքային օգուտ ստանալով, հյուրանոցի այցելուների հաճախականությունն ապահովելու նպատակով, հանրային վերը նշված հաստատության առանձնասենյակները 6 ժամը 5000 դրամի դիմաց պարբերաբար տրամադրել է մարմնավաճառներին՝ հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար:
Նրան մեադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նշանադրվել է Պ. Պ.-ի հետ, որից հետո փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած Պ. Պ.-ի հետ:
Մ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ալկոհոլ օգտագործած վիճակում կեցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ: Ապա, ըստ մեղադրական եզրակացության, կնոջ մարմնի տարբեր մասերին դիտավորությամբ դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել: Կինը տեղում մահացել է:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, լեփ-լեցուն դահլիճում շարունակվեց 2012 թվականի նոյեմբերի 18-ին «Մուշ» ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դռնբաց դատական նիստը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվեց և հետաձգվեց Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը, քանի որ նիստին չէին ներկայացել ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն (նա նամակով դատարանին հայտնել էր, որ չի կարող ներկայանալ դատական նիստին) ու ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանը:
Նոյեմբերի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում, Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվեց փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դռնբաց դատավարությունը, որին արդեն ավանդաբար ներկա էին հարյուրից ավելի մարդ:
«316-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքում, չեմ կարծում, որ նախաքննական մարմինը լուրջ ապացուցողական բազա ունի: Մեղադրանքը հիմնված է քաղաքացիական հագուստով ոստիկանին հարվածելու հանգամանքի վրա»,- ասաց Շանթ Հարությունյանի պաշտպանությունն իրակայացրած Գարիկ Մալխասյանը:
Ավազակային հարձակման փաստի առթիվ հարուցված քրեական գործի նկատմամբ անլուրջ, անփույթ վերաբերմունք է դրսևորվել` սկսած ոստիկանություն Վաղարշապատի բաժնից, շարունակվել 1 Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այժմ դեռևս դատաքննությունը չսկսած շարունակվում է քրեական վերաքննիչ դատարանում:
Փոխոստիկանապետի խոսքով՝ ներսում գտնվող բոլոր բերման ենթարկվածները կարգավիճակ ունեն։
Քննչական գործողություններ են իրականացվում և որոշվում է բերման ենթարկվածների կարգավիճակը։
168.am-ը Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է որոշել Գորիսի նախկին քաղաքապետից որպես փոխհատուցում գումար պահանջել: Ի պատասխան Սուրիկ Խաչատրյանն ասաց. «Նախ՝ նա քաղաքապետ չի եղել նախկինում, գործկոմի նախագահ է եղել երկու տարի…»:
Համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից առ այսօր ազատ են արձակվել 462 դատապարտյալներ:
«Այս որոշումը կարող է դառնալ նախադեպային, փաստորեն այս որոշմամբ որոշակիացվեց օրենքը, կարծում եմ, այսուհետ օրենքը գործողության մեջ կկիրառվի»:
Եթե Գ.Խաչատրյանը երեկ ազատ է արձակվել, ապա նրա պետը` Արմեն Մովսիսյանը, ձերբակալվել է` մի խումբ անձանց հետ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով:
2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում իրավասու մարմինների կողմից նախապատրաստվել է 363 կոռուպցիոն բնույթի նյութ, որոնցից 138-ով հարուցվել է քրեական գործ, 189 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ նախորդ տարվա 185-ի համեմատ, որոնցից 123-ը` արդարացման
Շիրակի մարզի դատախազության աշխատակիցների և նույն դատախազության շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և իր նկատմամբ ուժ գործադրելու վերաբերյալ Գյումրի քաղաքի բնակիչ Գոհար Հովհաննիսյանի` ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնում տված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:
Բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, ով երեկ մասնակցել է Կոմիտասի 5 հասցեում տեղի ունեցած բողոքի ակցիային, նկարահանել է՝ ինչպես են անհայտ ոստիկաններն առանց ծանուցագրի իրենց տանում ոստիկանության բաժին:
Արարատ Հոթելի մոտ մի խումբ՝ մոտ տաս հոգի, հարձակվել են գիշերային նստացույցի մասնակիցներից Միհրան Մարգարյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի վրա, ծեծի են ենթարկել, սպառնացել են՝ ասելով, որ «էս մեր հերերի դե՞մ եք դուրս եկել»:
Դիմակավորված ու ատրճանակի սպառնալիքի տակ, մուտք է գործել Երևան-Սևան ավտոճանապարհի «ՊԻԿՆԻԿ» սրճարանի հարևանությամբ գտնվող 51-ամյա Նիկոլայ Շուշանյանին պատկանող վագոն-տնակ, և այնտեղից հափշտակել 500 հազար ՀՀ դրամ, ոսկյա մատանի, և կանացի ականջօղեր:
Եզրակացությանը ծանոթանալուց հետո մեղադրյալ Արտակ Բուդաղյանը հրաժարվել է ցուցմունք տալ և առերես հարցաքննվել քրեական գործով տուժող Նիկոլայ Աբրահամյանի, վկաներ Կարինե Հարությունյանի, Լարիսա Բարսեղյանի և Անգելինա Քայանի հետ` նրանց ցուցմունքներում առկա էական հակասությունների կապակցությամբ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը օրեր առաջ է վերադարձել հանգստից, իսկ այժմ շարունակելու է հանգստանալ Երևանում:
Այսօր` օգոստոսի 18-ին, Shamshyan.com-ին է զանգահարել «Կոշ» ՔԿՀ-ի կալանավորներից Մանուկ Պողոսյանի մայրը, ով լացակումած պատմել է, որ արդեն երկու օր է, ինչ ավարտվել է իր որդու պատիժը կրելու ժամկետը, սակայն որդուն այդպես էլ տուն չեն ուղարկում: