«18plus.am» կայքի ստեղծողը դատապարտվել է 300 հազար դրամ տուգանքի պոռնկագրական բնույթի նյութեր տարածելու համար

Երևանի 26-ամյա բնակիչը մեղավոր է ճանաչվել պոռնկագրական նյութեր տարածելու մեջ՝ դատապարտվելով տուգանքի՝ 300 հազար դրամի չափով:
Նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համակարգչի միջոցով ստեղծել է «18plus.am» ինտերնետային կայքը և պոռնկագրական բնույթի նյութեր տարածելու ուղղակի դիտավորությամբ նշված կայքի «18+ խաղեր» բաժնում տեղադրել է պոռնկագրական բնույթի պատկերներ և անիմացիոն խաղեր, որոնք ազատ հասանելի են եղել համացանցի բոլոր օգտատերերին:

Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ։

Դատարանը որոշել է արագացված կարգով դատական քննություն անցկացնել:
Առաջին ատյանի դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ հաշվի է առել այն, որ նա իրեն մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ, զղջացել է կատարածի համար, նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրական։ Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրել:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930