
Միջադեպ՝ Վարդան Պետրոսյանի գործով դատավարության ժամանակ. Չեմ հայհոյի Վարդան, էլ չեմ հայհոյելու, Նիկոլայ ջան, չեմ հայհոյելու, նեռվերս կեր, չեմ անի (տեսանյութ)

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դատական նիստի ընթացքում այսօր միջադեպ տեղի ունեցավ: Դատարանում հարցաքննվում էր գործով դատավտոտեխնիկական փորձաքննություն իրականացրած փորձագետներից մեկը: Տուժող Արթուր Հակոբյանը վրդովվեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայում տեղադրված գազի բալոնի վերաբերյալ հարցը: Նա նաև խնդրում էր դատարանին, որպեսզի Նիկոլայ Բաղդասարյանին խնդրեն՝ նստի:
«Ու էդ ժպիտը… խնդրում եմ, էլի, թող էդ ժպիտը վերջացնի: Վարդա´ն, դու ասա՛, ասա թող էդ ժպիտը: Չեմ հայհոյի Վարդան, էլ չեմ հայհոյելու, Նիկոլայ ջան, չեմ հայհոյելու, նեռվերս կեր, չեմ անի, բայց խնդրում եմ, էդ ժպիտդ…»,- ասաց տուժողը:
Դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշեց դատական սանկցիա կիրառել տուժող Արթուր Հակոբյանի նկատմամբ և նրանց հեռացնել դատական նիստերի դահլիճից: Դատավորն ասաց, որ այս դատաքննության ընթացքում և նրան, և մյուս կողմին բազմիցս վարքագծի խախտման դեպքում դատարանը չի անդադարձել. «Եթե այդպես լիներ, ապա շատ հաճախ կողմերից որևէ մեկը բացակայելու էր նիստից»:
Դատավորն ասաց, որ դատարանը ժպտալը չի նկատել:
Սանկցիա կիրառելու որոշումը վերանայելուն չառարկեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, նա հայտարարեց, որ տուժողի, նրա ընտանիքի հետ կապված անհարգալից վերաբերմունք չկա: Դատարանը վերանայեց իր որոշումը և թույլատրեց տուժողին մասնակցել դատական նիստին: Դատարանում այժմ հարցաքննվում է փորձագետի հարցաքննությունը: