Դատարանը որոշել է ծանուցել Սուրիկ Խաչատրյանի որդուն և թիկնապահին

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքները քննող Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է դատական նիստի մասին ծանուցել նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին և թիկնապահին՝ Զարզանդ Նիկողոսյանին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ դա պայմանավորված է նրանով, որ բողոքի քննությունն անմիջականորեն վերաբերում է նրանց:

Նշենք, որ դատարանը քննում է Բուդաղյանների փաստաբանի երեք բողոքները՝ Տիգրան Խաչատրյանի, Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշման դեմ: Բուդաղյանները վիճարկում են նաև քննիչի որոշումը՝ դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:

Հայկ Ալումյանն ասաց, որ երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում իրենց կողմից դատարան ներկայացվել են քրեական գործի 10 հատորները: Մեր հարցին՝ ի՞նչ կարգավիճակով են Տ. Խաչատրյանն ու Զ. Նիկողոսյանը հանդես գալու դատարանում բողոքների քննության ընթացքում, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Քրեական դատավարության օրենսգիրքն այդ առումով լավ չի կանոնակարգում, թե ինչ դատավարական կարգավիճակով են հանդես գալու, բայց վճռաբեկ դատարանը ունի որոշում, որ եթե դատարանում քննվում են այս կարգի բողոքներ, ապա պետք է ներգրավվեն նաև այն անձինք, ում վերաբերյալ կարող է որոշում կայացվել: Տվյալ դեպքում որոշում կարող է կայացվել Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ: Հետևապես նրանց պետք է ներգրավվել»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930