Ինչ եզրակացության են հանգել փորձագետները ջրծաղիկից մահացած զինծառայողի գործով

2011թ. ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով կրկնակի դատաբժշական փորձաքննություն իրականացրած մասնագետներն արձանագրել են, որ մինչև «ջրծաղիկ, ծաղկման շրջան» ախտորոշումը նա ստացել ՝ ադեկտվատ բուժում հիմնական հիվանդության՝ դիմային նյարդի բորբոքման կապակությամբ: «Հոսպիտալի պետի և բուժող բժիշկների կողմից հետազոտությունները կատարվել են սահմանված կարգով»,- նշված է փորձաքննության եզրակացության մեջ: Նշենք, որ զինծառայողի մահվան փաստով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նախկին պետ Միքայել Միքայելյանին, ինչպես նաև նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանին:

Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս: Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

Փորձագետներին առաջaդվել էին շուրջ 42 հարցեր: Հարցին՝ արդյոք վարակաբանի կողմից 2011թ. դեկտեմբերի 28-ին հիվանդի մոտ «ջրծաղիկ ծաղկման շրջանի» ախտորոշման դեպքում, երբ առկա է եղել վարակաբանի գրավոր ցուցումը հիվանդին Նորքի մասնագիտացված կլինիկա տեղափոխելու մասին, վարակաբանի ցուցումը բաժանմունքի վարիչ Մինաս Մկրտչյանի և հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանի համար պարտադի՞ր էր, թե՞ ոչ, հոսպիտալում ի՞նչ պետք է ձեռնարկվեր, ո՞ւմ կողմից պետք է կազմակերպվեր և իրականացվեր հիվանդի փոխադրումը, այդ թվում` ի՞նչ պետք է կատարեին բաժանմունքի վարիչ Մինաս Մկրտչյանը և հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանը, որ չեն կատարել, փորձագետները պատասխանել են.

«Ջրծաղիկ ախտորոշվեուց հետո տեղափոխման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները կազմակերպվել են, սակայն նոր ախտանիշների ի հայտ գալուց հետո՝ սուր ցավեր որովայնի շրջանում, որոշվել է թողնել հիվանդին հոսպիտալում վիրաբույժի հսկողության տակ, քանի որ հոսպիտալը հանդիսանում է բազմապրոֆիլ հիվանդանոցային համալիր, իսկ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցը՝ մոնոպրոֆիլ:
Հարցին՝ արդյոք Հայկ խաչատրյանին «Նորք» մասնագիտացված կլինիկա մեկ օր ժամկետով տեղափոխելը նպաստե՞լ է հիվանդության զարգացմանը և հիվանդի մահվանը, փորձագետները պատսխանել են, որ ուշացում չի եղել, հիվանդը գտնվել է հսկողության տակ բազմապրոֆիլ հիվանդանոցում:

Երբ հիվանդը գտնվում էր բազմապրոֆիլային կլինիկայում և տվյալ դեպքում Հայկ Խաչատրյանը, որի մոտ ախտորշվել է «Ջրծաղիկ ծաղկման շրջան», վիճակը բավարար, ինտոքսիկացիայի բացակայությամբ, մարմնի ջերմությունը 37,2 C եզակի ցանավորմամբ և նա գտնվում էր վիրաբույժի դինամիկ հսկողության տակ էպիգաստրալ շրջանում ցավերի կապակցությամբ` «սուր որովայնի» կասկածով, նման պարագայում նա պե՞տք է տեղափոխվեր ինֆեկցիոն հիվանդանոց` առանց վիրաբուժական սուր պաթոլոգիան ժխտելու և տվյալ դեպքում ո՞ր պաթոլոգիային է տրվում հետազոտման և բուժման առաջնահերթությունը հարցին փորձագետները պատասխանել են, որ չպետք է տեղափոխվեր ինֆեկցիոն հիվանդանոց, այլ պետք է գտնվեր բազմապրոֆիլ հիվանդանոցում դինամիկ հսկողության տակ.

«Առաջնահերթությունը տրվում է սուր վիրաբուժական պաթոլոգիային»: Փորձագետները նշել են, որ եթե նույնիսկ մինչև 29.12.2011թ. Հայկ Խաչատրյանը ստանար հակավիրուսային դեղորայքի ներարկում, հնարավոր չէր լինի կանխել ջրծաղիկի վիսցերալ կայծակնային ձևի զարգացումը: Մահվան ելքը, ըստ փորձաքննության եզրակացության, ջրծաղիկի այդ դեպքում անխուսափելի է:

Ըստ փորձագետների՝ բոլոր հակահամաճարակային միջոցառումները կատարվել են: Հարցին՝ արդյոք բանավոր կամ գրավոր տրված հրամանը կարո՞ղ էր ազդել օդակաթիլային վաչակի տարածման և հիվանդության կանխարգելման վրա, փորձագետները պատասխանել են, որ քանի որ բոլոր անհրաժեշտ միջոցառումները կատարվել են, նշանակություն ունի դրանք կատարվել են գրավոր, թե բանավոր հրամանի արդյունքում:

Տեսանյութեր

Լրահոս