Սյունիքի քննչականը Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ որդուն՝ Արմեն Ասլանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել. «Փաստինֆո»
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննարկում է Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ որդու` Արմեն Ասլանյանի կալանավորման հարցը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունն այսօր մեղադրանք է առաջադրել Արմեն Ասլանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ (խոշոր չափի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն` առանց իրացնելու նպատակի) և դատարան ներկայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդություն:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ որդու մոտ իրավապահները հայտնաբերել են մարիխուանա և դիազեպամ տեսակի հոգեմետ նյութ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: