ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ֆեյսբուքյան էջին տիրանալու դեպքի առթիվ քրեական գործի քննությունը շարունակվում է

ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի անձնական էջին տիրանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով քննությունը շարունակվում է: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ քրեական գործում մեղադրյալ չկա:

Նշենք, որ Հովհաննես Թոքմաջյանի անձնական էջին տիրանալու դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել սեպտեմբերի 10-ին: ՀՊՃՀ Տեղեկատվական և Հաղորդկցման տեխոլոգիաների վարչության պետը ՀՀ ոստիկանությն ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ անհայտ անձը անհայտ եղանակով տիրացել է facebook.com սոցիալական կայքում ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին պատկանող անձնական էջին և նշված էջում որպես ընկերներ գրանցված օգտատերերին տարածել վերջինիս վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշենք, որ համացանցում տարածվել էին նամակագրության լուսանկարները. նամակագրությունից մեկը բուհի աշխատակցուհիներից մեկի հետ էր՝ գռեհիկ բովանդակությամբ ու ինտիմ բովանդակությամբ: Հովհաննես Թոքմաջյանը նշում է, որ իր կայքը կոտրել են, սարքել այդ նամակագրությունը:

Տեսանյութեր

Լրահոս