Զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով փետրվարի 26-ին տեղի ունեցած սկանդալային դատական նիստից հետո փաստաբան Երեմ Սարգսյանը Իջևանի ոստիկանությունում հաղորդում էր տվել հանցագործության մասին: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը հայտնեց, որ փաստաբանը հաղորդում է ներկայացրել փետրվարի 26-ին, իսկ մարտի 8-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա մոր հետ ապրել է նույն բնակարանում, պարբերաբար ոգելից խմիչք օգտագործել ինչի առիթով մոր կողմից արված դիտողությունների պատճառով հաճախակի ծեծի է ենթարկել նրան:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը 22:00-ի սահմաններում, խախտել է իր նախկին կնոջը պատկանող Հրազդան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բնակարաններից մեկի անձեռնմխելիությունը՝ վերջինիս կամքին հակառակ, չունենալով նրա թույլտվությունը և համաձայնությունը, նախապես տեղյակ լինելով, որ բնակարանում ոչ ոք չկա, ոտքով հարվածելով կոտրել է նշված հասցեի բնակարանի մուտքի փայտյա դռան փականը, ապօրինի մուտք է գործել բնակարան և հրկիզել անկողնային պարագաները՝ նրան պատճառելով 10 000 դրամի գույքային վնաս:
Տուժողի իրավահաջորդը, տարբեր իրավիճակներում մի քանի անգամ հաստատեց, որ ինքն անձամբ Հայկին դեպքի մասին չի հարցրել, իսկ նրա ասածները հարազատներից, այստեղից –այնտեղից լսելով՝ ավելի շուտ սեփական ենթադրություններն է արել:
Մարտի 24-ին կհրապարակվի «Հարսնաքարի» գործով վճիռը: Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քրեական գործով վճիռ կայացնելու:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգ և նոր օրենսգրքի նախագիծ մշակելու, անհրաժեշտ օրենսդրական փաթեթ նախապատրաստելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Եթե դատարանն ապացուցի նրա մեղքը, նրան կարող է սպառնալ տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանք 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում առավելագույնը երկու տարի ժամկետով:
Քրեական գործի շրջանականերում Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սահմաններում Երևանի Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Ալեն-Էլեն» գիշերային ակումբում անվտանգության ծառայության աշխատակցի խմբի կազմում, ակումբի հաճախորդներից մեկին մարմնական վնյասվածք պատճառելու դիտավորությամբ, ծեծի է ենթարկել վերջինիս, որի հետևանքով նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 20-ին ժամը 24:00-ի սահմաններում, Աչաջուր գյուղում գտնվող իր հայրական տանը հարբած վիճակում, անձնական փոխհարաբերությունների պարզաբանման շուրջ, վիճաբանել է եղբոր հետ, որի ժամանակ փայտյա աթոռով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին և մարմնի տարբեր մասերին, իսկ աթոռի կոտրվելուց հետո նույն աթոռի ջարդված ոտքով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շարունակել է հարվածներ հասցնել եղբոր գլխին և սպանել նրան, որից հետո կատարված հանցագործությունը թաքցնելու նպատակով 2013թ. օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը եղբոր դին թաղել է տնամերձ այգում` հոնի ծառի տակ
51-ամյա տղամարդը Երևանի շենքերից մեկի բակում տեղադրված զրուցարանում թղթախաղի սխալ խաղալու պատճառով վիճաբանել է 77-ամյա տղամարդու հետ, որի ընթացքում քաշքշել և հրել է նրան, ինչի արդյունքում 77-ամյա տղմամարդը վայր է ընկել և գլուխը հարվածել զրուցարանի մետաղական կառուցվածքներին՝ ստանալով գանգուղեղային փակ վնասվածք և գիտակցության չգալով՝ մահացել է:
31-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պատահական հանդիպել է իրեն նախկինում անծանոթ` մտավոր հետամնաց մի աղջկա։ Վերջինս հայտնելով, որ կորել է, խնդրել է օգնել իրեն և զանգահարել եղբորը ու հայտնել իր գտնվելու վայրը։ Սակայն երիտասարդը, ըստ առաջադրված մեղադրանքի, օգտվելով աղջկա առկա վիճակից, խաբեությամբ նրան երթուղային տաքսիով տարել է այգի:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2.5 տարեկան Լիա Միսակյանի գործով դատական երկրորդ նիստը: Այսօր դատարանում ցուցմունքներ տվեցին երեխայի ծնողները՝ Գեորգի Միսակյանն ու Աշխեն Բաբայանը: Լիա Միասկյանի մայրը՝ Աշխեն Բաբայանը պատմեց, որ 2012թ. դեկտեմբերի 30-ին երեխան մի փոքր ջերմություն է ունեցել, նրա մոտ գրիպոզ վիճակ […]
Ըստ Գ. Միսակյանի՝ հիվանդանոցի բաժանմունքում հանդիպել է Զարինե Այվազյանին և ասել է, որ երեխան շավ չի շնչում, հաց չի ուտում և հարցրել է՝ արդյոք որևէ բան արե՞լ են կոկորդը մաքրելու համար: Բժշկուհին էլ, ըստ նրա, ասել է՝ անհոգ եղեք, ամեն ինչ նորմալ է, սիստեմայի մեջ ամեն ինչ կա «որ այդ վիրուսը հանի»: Գեորգի Միսակյանի խոսքով՝ հունվարի 1-ին ինքը գրեթ ողջ օրը հիվանդանոցում է գտնվել և չի տեսել, որ բժիշկները որևէ բան անեն:
2012թ. հունիս ամսին նա ծանոթացել է մի կնոջ հետ և նրա հետ հաճախակի սեռական հարաբերություն է ունեցել։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ այս մասին իմանալով՝ կնոջ ամուսինը նրան և նրա 12-ամյա դստերը վտարել է իր տանից։ Կինը գնացել է իր ծանոթ 30-ամյա տղայի մոտ և նրան խնդրել իրեն ու դստերը թույլ տալ ժամանակավորապես բնակվել նրա հետ` քարհանքի պահակատան տնակում։
«Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է կազմակերպությունն այս գործով քաղաքացիական հայց ներկայացրել, որքա՞ն գումար է պահանջում և ումի՞ց: Գ. Խաչատրյանն ասաց, որ վթարի ենթարկված «Նիվա» մակնիշի ավտոմեքենան պատկանում է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակին», իսկ ավտոմեքենայի վարորդը՝ Արթուր Հակոբյանը, իրենց աշխատակիցն է:
Ամբաստանյալի աթոռին հայտնված Արաբկիր բժշկական կենտրոնի երկու մանկաբույժներից մեկն իրեն մեղավոր չճանաչեց, իսկ մյուսն ասաց, որ առաջադրված մեղադրանքը իրեն հասկանալի չէ: Նշենք, որ մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանն ու Զարինե Այվազյանը մեղադրվում են իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
ատարանն իր վճռում նաև նշել է, որ 19-ամյա երիտասարդը, հանցագործությունը թաքցնելու նպատակով, հորեղբոր դիակը ոտքով հրել, գցել է նկուղի մեջ ու դիմել փախուստի: Ս
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը 168.am-ին տեղեկացրեց, որ մարտի 21-ին վերաքննիչ դատարանը կքննի իր բողոքը: Նշենք, որ փաստաբանը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով կասեցվել էին նրա բողոքների քննությունը:
Ռոմանը «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով մտերմացել է նախկինում իր հետ նույն դպրոցում սովորած կնոջ հետ և տեղեկանալով, որ վերջինս ամուսնացած է, ապրում է ֆինանսապես ապահովված ընտանիքում՝ նպատակադրվել է այդ ծանոթությունից հնրավորինս մեծ օգուտներ քաղել:
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը:
Առաջին ատյանի դատարան է ուղարկվել Հրազդանի 27-ամյա բնակչի դեմ հարուցված քրեական գործը: Ըստ քրեական գործի նյութերի՝ նա անհաշտ, լարված և թշնամական հարաբերաթյուն է ունեցել իր քրոջ նախկին ամուսնու հետ:
Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Վահագն Մադոյանը նախապես կալանավորվել էր, ապա դատարանը գրավի կիրառմամբ նրան ազատ էր արձակել: Վ. Մադոյանի գործընկերները հետագայում պատմել էին, որ նախքան կալանավորվելը նրան ոստիկանները ծեծի էին ենթարկել:
Փետրվարի 28-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի լեփ-լեցուն դահլիճում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվեց 2012թ. նոյեմբերի 18-ն «Մուշ» ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ և Արեն Վերանյանների դռնբաց դատական նիստը:
Պաշտպանյալս նպատակահարմար գտավ, որպեսզի մեր կողմից ներկայացվի համաներում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, զուտ այն պատճառով, ինչպես ինքը նշեց, այս մղձավանջից շուտ դուրս գալու համար, քանի որ մոտավորապես 1.5 տարի տևած դատաքննության ընթացքում այն մղձավանջը և անեծքների այն տարափը, որ մենք մեզ վրա կրեցինք, կարծում եմ, որ դրանից շուտ ելք գտնելու համար յուրաքանչյուրն էլ պատրաստ էին որոշակի քայլերի և փոխզիջումների գնալ:
Ըստ մեղադրանքի, ոստիկանը սպառնալիքներով, տուժողի կամքին հակառակ` սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, որից հետո բեռնախցիկից դուրս է հանել տուժողի դստերը և նրան մոր հետ միասին թողնելով դաշտում` նշված ավտոմեքենայով հեռացել է` հետագայում այն թողնելով Երևանի Քանաքեռ թաղամասում:
Ըստ վճռի՝ բժիշկ-ուռոլոգը հայտնել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ իր կողմից կատարվել է այն ամենը, ինչն, ըստ իր մասնագիտության՝ իր ուժերի սահմաններում է:
Կասկածյալ Դ. Թամրազյանը նշել էր, որ ինքը աշխատանքի վայրից վերցրել է երկսայր դանակ, որը նախատեսված է մսի ֆիլե կտրելու համար: Նա նշել է, որ դանակը դրել է իր գրպանը, զանգել իր ընկերուհի Միլենա Միրիջանյանին և առաջարկել գնալ գինի խմելու, խնդրել է տաքսիով գալ իր ետևից: «Արդեն իմ մեջ պլանավորել էի, որ Միլենայի հետ հանդիպումն իմ ալիբին կլիներ՝ կատարվածը թաքցնելու համար»,- ասել էր Դ. Թամրազյանը:
Հ.Ալումյանը հաստատել է, որ տեսանյութն ու մեղսագրվող արարքի նկարագրությունը չեն համապատասխանում իրար, սակայն այս պահին պաշտպանական կողմը համբերատար սպասում է, թե երբ է գործն ուղարկվելու դատարան:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ բնակվելով Ֆրանսիայում և 17 տարին լրանալուց հետո ցանկանալով ձեռք բերել ՀՀ քաղաքացու անձնագիր` նա դիմել է իր մայրական պապին, ով քննությամբ չպարզված եղանակով, օրենքով սահմանված կարգի խախտմամբ և առանց օրինական հիմքերի՝ ձեռք է բերել թոռան տվյալներով ակնհայտ կեղծ անձնագիրը, ապա այն ուղարկել է նրան:
66-ամյա տղամարդը գնացել է «Դեմի» կոչվող վայր, որտեղ կատարել է որսն ամբողջովին արգելված կենդանու` «Բեզոարյան» այծի ապօրինի որս` ժամը 15:30-ի սահմաններում այդ տարածքում նկատելով «Բեզոարյան» այծ` իրեն պատկանող ակոսավոր որսորդական հրացանով կրակել նրա վրա ու սատկացրել այն: Ըստ մեղադրանքի՝ նա բնությանը պատճառել է խոշոր չափի` 3.000.000 դրամի վնաս: