Lenovo A1000 մոդելը ունի 7 դյույմանի էկրան` 1024 х 600 կետայնությամբ, երկմիջուկային պրոցեսոր` 1.22Գգհ, 1 Գբ օպերատիվ հիշողություն, 16 Գբ ներկառուցված հիշողություն և Dolby Digital Plus համակարգ: Այս պլանշետի արժեքը 149.99 դոլար է:
Նոր սերնդի 9.7 դյույմանի iPad-ը կարող է թողարկվել սեպտեմբերին: Ինչպես հայտնում է DigiTimes-ը՝ Apple-ը գործընկեր-արտադրող ընկերության իր աղբյուրներին հղում կատարելով, գրում է, որ գրեթե ավարտին են հասցրել սարքն արտադրելու նախապատրաստական աշխատանքները:
Այս մոդելը նախատեսված է LTE ցանցերում աշխատելու համար: Էկրանի անկյունագիծը 4.3 դյույմ է, իսկ կետայնությունը` 960 х 540 պիքսել: Սմարթֆոնն աշխատում է երկմիջուկանի Qualcomm Snapdragon 400 պրոցեսորով, օպերացիոն հիշողության ծավալը` 1.5Գբ է, իսկ ներկառուցված հիշողությունը` 8Գբ: Սարքի հետևի տեսախցիկը` 8Մպ է, իսկ առջևինը` 1.9Մպ:
Nikon ընկերության նախագահ Մակոտո Կիմուրան կոմպակտ տեսախցիկների և ժամանակակից սմարթֆոնների մասին խոսելիս՝ նշելով իրենց արտադրանքի նվազման մասին, ասել է, որ ընկերությունը ցանկություն ունի թողարկել նոր արտադրատեսակներ, որոնք «կփոխեն տեսախցիկների մասին պատկերացումները»:
Մեր հարևանը միշտ փորձում է Արցախը ներկայացնել՝ որպես անվերահսկելի, ավերված ինչ-որ տարածք, որտեղ տիրում է անտերություն և այլն: Այսինքն` ամեն անգամ փորձում են մեր մասին խոսել միայն բացասական ձևով, իսկ այս միջոցառումը նպաստում է ինտերնետում Արցախի մասին դրական տեղեկատվության տարածմանը, հատկապես, երբ դրսից մասնագետներ են հրավիրում Արցախ, որոնք և, բնական է, 99%-ով դրական ինֆորմացիա են տարածում Արցախի մասին
Spiders Escape 3D անվճար խաղը, մոտ մեկ շաբաթ է, հայտնվել է Google Play-ում: Այս ընթացքում այն ներբեռնել է արդեն 500 օգտվող, որոնց 50%-ը՝ Հայաստանից, իսկ մնացածը` ԱՄՆ-ից, Ռուսաստանից և այլ երկրներից: Խաղը ստեղծել է հայկական X-TECH ընկերության ստեղծագործական թիմը` ծրագրավորողներն ու 3D մոդելավորման մասնագետները:
Այժմ Dell ընկերությունը կարծես թե պատրաստվում է արտադրել կրելի սարքեր: Ընկերության անհատական համակարգիչների գծով փոխնախագահ Սեն Բարդի խոսքով, ընկերությունում քննարկում են նոր գաղափարներ` կապված այդ շուկայի հետ:
Google Streeet View ծառայությունը, որը թույլ է տալիս տեսնել աշխարհի տարբեր կետեր, նոր հնարավորություն է տալիս ինտերնետից օգտվողներին` այցելել «Հարրի Փոթերի» հայտնի նրբանցքը:
Դիզայներները նոր էկո-հեծանիվ են ստեղծել, որը կարող է վերալիցքավորել տարբեր սարքեր, օրինակ` iPhone-ը, տեսախցիկները, իսկ տեսականորեն` էլեկտրական մեքենաները:
Գեյթսը, որը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, այլևս ակտիվորեն ներգրավված չէ Microsoft ընկերության օպերատիվ կառավարման մեջ, սակայն սպասվում է, որ նա մոտ մեկ ժամանոց ելույթ կունենա գիտահետազոտական գագաթնաժողովի ժամանակ:
Օdnoklassniki ռուսական հայտնի սոցիալական ցանցը այսօր գործարկել է կայքի անգլալեզու տարբերակը: Այս մասին Digit.ru պորտալին հայտնել է սոցցանցի մամլո քարտուղար Մարիա Լապուկը:
Microsoft-ի 2012 թվականի տվյալների համաձայն` Հայաստանից եղել է Skype-ի գաղտնալսման 2-3 դիմում, 6 հաշիվների (account)-ի վերաբերյալ, սակայն բոլորը մերժվել են: «Իրենք չեն գրում, թե ինչո՞ւ են մերժել, բայց, կարծում եմ, որ լուրջ օրինական հիմք չի եղել, դրա համար էլ մերժվել են դիմումները»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Pebble ընկերության «խելացի» ժամացույցները վաճառքի կհանվեն Best Buy խանութների ցանցում հուլիսի 7-ին: Բացի Best Buy-ից, ժամացույցները հնարավոր կլինի գնել նաև օն-լայն խանութից: Սկզբում դրանք հասանելի կլինեն միայն սև գույնով, իսկ օգոստոսին կհայտնվի ժամացույցների նաև կարմիր գույնով տարբերակը:
Zhizhen Network Technology ընկերությունը դատական հայց է ներկայացրել Apple ընկերության դեմ՝ նրան մեղադրելով Siri ձայնային տեխնոլոգիայի հեղինակային իրավունքները խախտելու մեջ: Նշենք, որ չինացիները կարծում են, որ iPhone/iPas-ի վիրտուալ օգնականը պատճենն է իրենց սեփական Xiao i Robot-ի:
«Ստարտափների առաջնություն»-ը (StartUp Cup) նոր բիզնես-մոդելների մշակման միջազգային մրցույթ է, որը հիմնվում է տեղական նախաձեռնողական ներուժի վրա` թույլ տալով մրցույթին ներկայացնել ցանկացած բիզնես-գաղափար: Մրցույթի նպատակն է մասնակից ձեռներեցներին, ովքեր զարգացման վաղ փուլում են գտնվում, տրամադրել համայնքահեն երկարաժամկետ աջակցություն:
Դա նույնն է, երբ մեկը գա և ասի՝ ուզո՞ւմ ես քեզ ցույց տամ, թե 20 տարի հետո դու ինչ ձևի ես լինելու, բայց դրա համար քո տան բանալին պետք է տաս ինձ, քո անձնագիրը և այլն: Այսինքն` մոտավորապես նույն պատկերն է: Ուղղակի վիրտուալի դեպքում մեր ինքնապաշտպանողական զգացողությունը նվազում է, բայց դա, փաստորեն, նույն բանն է:
Հուլիսի 27-ին Երևանում կկայանա ecaHack Yerevan 2013-ը: Այն հանդիսանում է Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի 20 քաղաքներում իրականացվող ecaHack-ի երևանյան փուլը: Հաքաթոնի նպատակն է՝ ստեղծել նորարար ծրագրեր, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգի վրա, ինչպես նաև մեծացնել երիտասարդության հետաքրքրությունը մոբայլ լուծումների հանդեպ:
Թողարկվել է Skype-ի նոր հավելվածը` Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար: Առաջին հերթին նշվում է, որ փոխվել է դիզայնը` սկզբնական էկրանի փոխարեն՝ օգտագործողը անմիջապես կսկսի տեսնել վերջին զանգերն ու զրույցները (chat):
Twitter միկրոբլոգի ծառայության վեբ-տարբերակը «սովորել» է ավտոմատ կերպով թարգմանել հաղորդագրությունները, դրա համար օգտագործելով` Bing որոնման տեխնոլոգիան, որը պատկանում է Microsoft ընկերությանը: Նորարարությունը, սակայն, դեռևս հասանելի չէ բոլոր օգտվողների համար:
Mozilla-ում խոստացել էին, որ Firefox OS-ի հիման վրա աշխատող հեռախոսները էժան են լինելու, սակայն քչերն էին կարծում, որ գինը այդքան ցածր կլինի: Смартфон ZTE Open հեռախոսը, որը վաղվանից մեծածախ վաճառքի կհանվի Իսպանիայում, գնահատել են 69 եվրո:
«Սա ամենահետաքրքիր ծրագրերից մեկն է մեր սաների համար, և նրանք մեծ խանդավառությամբ են անում այդ ամենը, հավանաբար, քանի որ դա պարզապես երևացող արդյունք է»,- ասաց Ժ. Պէօճէքեանը:
Տեխնոլոգիական ոլորտի շարունակական աճը պաշտպանելու և այդ աճի տեմպերն ավելացնելու, ինչպես նաև՝ որակական աճ ապահովելու նպատակով որոշ ծրագրեր են նախաձեռնվել: Դրանցից են. դպրոցներում՝ ռոբոտաշինության խմբակները, համալսարաններում՝ ինժեներական լաբորատորիաները, ծրագրավորողների ինժեներական կենտրոնը, որը ներկայումս բանակցային փուլում է, տեխնոլոգիական ձեռներեցությունը՝ խոշոր օտարերկրյա ընկերությունների ներգրավումը, և այլն:
AltaVista որոնողական համակարգը, որը պատկանում է Yahoo-ին, իր աշխատանքը կդադարեցնի 2013 թվականի հուլիսի 8-ին։
Հայ լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանը, ով Օբամայի քարոզարշավի լուսանկարիչն է, մոտ մեկ ամիս առաջ գտնվում էր Հայաստանում: Նա «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում 15 օր դասընթացներ է անցկացրել «Թումոյի» սաների համար՝ սովորեցնելով նրանց իր լուսանկարելու ոճը: Իսկ նրա ոճը տարբեր է:
YouTube-ում տեսանյութերի դիտման համար սպասումը, հատկապես, երբ խոսքը կարճ տեսանյութերի մասին է, շարունակում է բարկացնել օգտատերերին: Google-ի վիդեոհոսթինգի առաջատար ծրագրավորողներից Ջոն Հարդինգը խոստացել է նվազեցնել սպասման չափը՝ մինչև 200 միլիվայրկյան:
Tobii Շվեդական ընկերությունը մի քանի տարի զբաղվում է դյուրակիր համակարգիչների տեխնոլոգիական լուծումներով, որը հնարավորություն է տալիս աչքի շարժումներին հետևել:
Microsoft ընկերությունը չորեքշաբքի օրը ներկայացրել է առավել բարելլաված Windows 8.1 օպերացիոն համակարգը: Այն ներկայացրել է ընկերության գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը Սան Ֆրանցիոսկոյում ընթացող ծրագրավորողների համաժողովի ժամանակ:
Հավելվածը iOS և Android օպերացիոն համակարգերի համար հասանելի է ավելի քան 100 երկրներում, և այժմ ցուցադրում է Street View-ն: Էկրանի վերևի ձախ անկյունում հայտնվել է Երկրի նշանը, որի վրա սեղմելով՝ կարելի է մուտք գործել դեպի լրացուցիչ տեղեկություններ, օրինակ` Վիքիպեդիա: Բարելավված է հետիոտնի, ավտոմեքենաների և մոտոցիկլետների երթուղիների ցուցադրումը:
GiraffPlus նախագծի շրջանակներում՝ տարեցները երբեք չեն մնա առանց խնամակալության:
Goldgenie կայքը հարուստ մարդկանց համար վաճառքի է հանել HTC սմարթֆոնի էլիտար տարբերակը: Սարքի հետևի կափարիչը և կողմնային մասերը ծածկված են բարձր ստանդարտի` 24 կառատանոց մաքուր ոսկով: Այն մատուցվում է բացառիկ տուփով՝ բալենու փայից պատրաստված: