
Սթիվ Բալմերը կհեռանա Microsoft-ից

РБК գործակալությունը փոխանցում է, որ Microsoft-ի գլխավոր տնօրեն 57-ամյա Սթիվ Բալմերը մտադիր է լքել ընկերությունն առաջիկա մեկ տարվա ընթացքում: Այդ մասին նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Բալմերը պարզաբանել է, որ ինքը կհեռանա, երբ Microsoft-ը կգտնի իր պաշտոնի համար թեկնածու: Ընկերությունում թեկնածուի որոնման համար արդեն ձեւավորել է հատուկ կոմիտե, որի անդամներից մեկն էլ Microsoft –ի հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Բիլ Գեյթսն է:
Նշվում է, որ ավելի վաղ ընկերությունը քննադատության էր ենթարկվել բջջային սարքերի զարգացող շուկային ոչ օպերատիվ արձագանքելու համար:
Բալմերը ընկերությունում է 1980-ից ի վեր: