
Windows 8.1-ի թողարկման օրն արդեն հայտնի է

Microsoft ընկերությունը հայտարարել է, որ Windows 8.1-ը կթողարկվի հոկտեմբերի 17-ին: Թարմացված օպերացիոն համակարգը հասանելի կլինի Նյու-Յորքի ժամանակով առավոտյան ժամը 07:00-ին: Այնուհետև այն կհայտնվի Windows Store-ում, իսկ մանրածախ առևտրի համար այն մատչելի կլինի հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին:
Թարմացված օպերացիոն համակարգերով սարքերը նույնպես վաճառքում հասանելի կլինեն հոկտեմբերի 18-ից: