Գիտնականները ստեղծել են «խելացի» պատուհան
Կալիֆորնիայի Լոուրենս-Բեռկլիի ազգային լաբորատորիայի մասնագետների խումբը «խելացի» պատուհանի տեխնոլոգիա է առաջարկել: Գիտնականների կողմից մշակված ծածկույթը հնարավորություն է տալիս օգտվողի ցանկությամբ արգելափակել պատուհանից եկող լույսը կամ ինֆրակարմիր ճառագայթները: Նորույթի մանրամասները ներկայացված են Nature ամսագրի էջերում:
Լույսի թափանցելիությունը ղեկավարելու համար հետազոտողները կիրառել են օքսիդների խառնուրդ նիոբիումի` նանոմասնիկների ձևով: Փորձարկումները ցույց են տվել, որ նիոմբիումի օքսիդների նանոմասնիկները էլեկտրական լարման ժամանակ մգանում են մինչև 70%-ով, այն հատուկ ձևով կարելի է ավելի անթափանց դարձնել:
Հետազոտության գլխավոր հեղինակ Դելիա Միլլիրոնը մտադիր է մոտ ապագայում մշակումը հասցնել զանվածային արտադրության Heliotrope ընկերության օգնությամբ, որը գործում է Կալիֆորնիայում: Նա նշում է, որ դրա համար շատ դժվար տեխնոլոգիաներ պետք չէ կիրառել, դրա համար հարկ կլինի հատուկ սփրեյ փչել ապակու վրա, չի նշվում սակայն՝ դա կարելի է անել կենցաղայի՞ն, թե՞ արտադրական միջավայրում: