Հուլիսի 27-ին Երևանում կկայանա ecaHack Yerevan 2013-ը: Այն հանդիսանում է Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի 20 քաղաքներում իրականացվող ecaHack-ի երևանյան փուլը: Հաքաթոնի նպատակն է՝ ստեղծել նորարար ծրագրեր, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգի վրա, ինչպես նաև մեծացնել երիտասարդության հետաքրքրությունը մոբայլ լուծումների հանդեպ:
Թողարկվել է Skype-ի նոր հավելվածը` Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար: Առաջին հերթին նշվում է, որ փոխվել է դիզայնը` սկզբնական էկրանի փոխարեն՝ օգտագործողը անմիջապես կսկսի տեսնել վերջին զանգերն ու զրույցները (chat):
Twitter միկրոբլոգի ծառայության վեբ-տարբերակը «սովորել» է ավտոմատ կերպով թարգմանել հաղորդագրությունները, դրա համար օգտագործելով` Bing որոնման տեխնոլոգիան, որը պատկանում է Microsoft ընկերությանը: Նորարարությունը, սակայն, դեռևս հասանելի չէ բոլոր օգտվողների համար:
Mozilla-ում խոստացել էին, որ Firefox OS-ի հիման վրա աշխատող հեռախոսները էժան են լինելու, սակայն քչերն էին կարծում, որ գինը այդքան ցածր կլինի: Смартфон ZTE Open հեռախոսը, որը վաղվանից մեծածախ վաճառքի կհանվի Իսպանիայում, գնահատել են 69 եվրո:
«Սա ամենահետաքրքիր ծրագրերից մեկն է մեր սաների համար, և նրանք մեծ խանդավառությամբ են անում այդ ամենը, հավանաբար, քանի որ դա պարզապես երևացող արդյունք է»,- ասաց Ժ. Պէօճէքեանը:
Տեխնոլոգիական ոլորտի շարունակական աճը պաշտպանելու և այդ աճի տեմպերն ավելացնելու, ինչպես նաև՝ որակական աճ ապահովելու նպատակով որոշ ծրագրեր են նախաձեռնվել: Դրանցից են. դպրոցներում՝ ռոբոտաշինության խմբակները, համալսարաններում՝ ինժեներական լաբորատորիաները, ծրագրավորողների ինժեներական կենտրոնը, որը ներկայումս բանակցային փուլում է, տեխնոլոգիական ձեռներեցությունը՝ խոշոր օտարերկրյա ընկերությունների ներգրավումը, և այլն:
AltaVista որոնողական համակարգը, որը պատկանում է Yahoo-ին, իր աշխատանքը կդադարեցնի 2013 թվականի հուլիսի 8-ին։
Հայ լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանը, ով Օբամայի քարոզարշավի լուսանկարիչն է, մոտ մեկ ամիս առաջ գտնվում էր Հայաստանում: Նա «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում 15 օր դասընթացներ է անցկացրել «Թումոյի» սաների համար՝ սովորեցնելով նրանց իր լուսանկարելու ոճը: Իսկ նրա ոճը տարբեր է:
YouTube-ում տեսանյութերի դիտման համար սպասումը, հատկապես, երբ խոսքը կարճ տեսանյութերի մասին է, շարունակում է բարկացնել օգտատերերին: Google-ի վիդեոհոսթինգի առաջատար ծրագրավորողներից Ջոն Հարդինգը խոստացել է նվազեցնել սպասման չափը՝ մինչև 200 միլիվայրկյան:
Tobii Շվեդական ընկերությունը մի քանի տարի զբաղվում է դյուրակիր համակարգիչների տեխնոլոգիական լուծումներով, որը հնարավորություն է տալիս աչքի շարժումներին հետևել:
Microsoft ընկերությունը չորեքշաբքի օրը ներկայացրել է առավել բարելլաված Windows 8.1 օպերացիոն համակարգը: Այն ներկայացրել է ընկերության գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը Սան Ֆրանցիոսկոյում ընթացող ծրագրավորողների համաժողովի ժամանակ:
Հավելվածը iOS և Android օպերացիոն համակարգերի համար հասանելի է ավելի քան 100 երկրներում, և այժմ ցուցադրում է Street View-ն: Էկրանի վերևի ձախ անկյունում հայտնվել է Երկրի նշանը, որի վրա սեղմելով՝ կարելի է մուտք գործել դեպի լրացուցիչ տեղեկություններ, օրինակ` Վիքիպեդիա: Բարելավված է հետիոտնի, ավտոմեքենաների և մոտոցիկլետների երթուղիների ցուցադրումը:
GiraffPlus նախագծի շրջանակներում՝ տարեցները երբեք չեն մնա առանց խնամակալության:
Goldgenie կայքը հարուստ մարդկանց համար վաճառքի է հանել HTC սմարթֆոնի էլիտար տարբերակը: Սարքի հետևի կափարիչը և կողմնային մասերը ծածկված են բարձր ստանդարտի` 24 կառատանոց մաքուր ոսկով: Այն մատուցվում է բացառիկ տուփով՝ բալենու փայից պատրաստված:
Վիրտուալ տուրերի ստուդիան հնարավորություն է տալիս վիրտուալ շրջել որևէ պատմամշակութային վայրում կամ, օրինակ` հյուրանոցում, ծանոթանալ ինտերիերի և հնարավորությունների հետ, կամ ծանոթանալ պատմամշակութային վայրի հետ կապված մանրամասներին:
Sony ընկերությունը թողարկել է SmartWatch 2 սարքավորումը, որն աշխատում է որպես երկրորդ էկրան Android սարքավորումների համար: Սարքն ասես նախատեսված է որպես հեռակառավարման վահանակ`սմարթֆոնի համար: Առանց սմարթֆոնին միանալու՝ SmartWatch 2-ն աշխատում է սովորական ժամացույցի նման:
«ԴիջիԹեք» բիզնես ֆորումի բացման իր ելույթում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը կարևոր շեշտադրում կատարեց` նշելով, որ ՏՏ ոլորտում իրավիճակն էականորեն փոխվել է: «Իսկ տոկոսային հարաբերակցությամբ՝ եթե 6 տարի առաջ մենք 80%-ն արտահանում էինք, իսկ 20%-ը տեղական շուկայում էր, ապա ներկայումս 60%-ն ենք արտահանում, և 40%-ն է տեղական շուկան է»,- ասել էր Կ. Վարդանյանը:
«Dasaran.am» կրթական ծրագիրը հավասար հնարավորություններ է ընձեռում Երևանում և ՀՀ մարզերի այլ քաղաքներում ու գյուղերում սովորող աշակերտներին` կարևորելով ազատ և արդար մրցակցությունը:
Հունիսի 21-22-ը «ԴիջիԹեք բիզնես-ֆորումի» շրջանակներում Locator ընկերությունը հնարավորություն էր ընձեռում այցելուներին շատ կարճ ժամանակում վիրտուալ մշակութային ճանապարհորդություն կատարել դեպի հայկական տաճարներ, վանքեր և եկեղեցիներ, զգալ նրանց ամբողջ ճարտարապետական գեղեցկությունը:
Դուք նկարում եք, իսկ այն ձևափոխվում է երաժշտության: Այսինքն`կարող եք նկարել թե՛ էլեկտրոնային երաժշտություն, թե՛ դասական երաժշտություն, քանի որ ծրագիրը մեծ գործիքների բազա ունի:
Այսօր՝ հունիսի 21-ին, մեկնարկեց «Խելացի լուծումներ՝ խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որի պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
«Ուզում ենք, որ ՏՏ ոլորտում կառավարությունը հեռու մնա, ցանկանում ենք աշխատել մեր գործընկերների հետ, և կառավարությունը չհայտնվի մեր ճանապարհին»: Ըստ դեսպանի՝ դրա համար պետք է ստեղծել բարենպաստ միջավայր, հատկապես՝ սկսնակ ձեռնարկությունների, փոքր ու միջին բիզնեսի համար:
Այսօր` հունիսի 21-ին, մեկնարկեց «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը: Պաշտոնական բացումն իրականացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Ֆորումի աշխատանքները կտևեն երկու օր` հունիսի 21-22-ը, Արմենիա Մարիոթ հյուրանոցում:
Լոս Անջելեսի կրթության խորհուրդը միաձայն հավանություն է տվել քաղաքային դպրոցների համար 45.000 iPad-ների գնման առաջարկությանը , որը կարժենա 30 մլն դոլար:
Բջջային ինտերնետի միջին արագությունը 2017 թվականից կավելանա 7 անգամ, իսկ աշխարհում կհաշվվի մոտ 10 մլրդ բջջային սարքավորում, որոնք մուտք կունենան դեպի ինտերնետ:
Այն ունի 5-դյույմանի էկրան, 4 միջուկային պրոցեսոր` Snapdragon 600 1,9 Գհց, 2Գբ օպերատիվ հիշողություն և 16Գբ ներքին հիշողություն: Հիշողության ծավալը հնարավոր է ընդլայնել նաև microSD քարտի միջոցով:
Panasonic ընկերության նոր ֆլեշ-քարտերը ոչ միայն իրենք են պաշտպանված արտաքին միջամտությունից, այլ նաև կարող են պաշտպանել սարքը, որում կիրառվել են:
Ծառայությունների մատուցման և արտադրողականության բարձրացման թվային միջոցներ: Հաճախորդների կառավարում և սպասարկում, շուկայի ուսումնասիրություն և վաձառքների խթանման նոր եղանակներ:
Acer ընկերությունը պատրաստվում է թողարկել սմարթֆոն` 3.5 դյույմ էկրանի անկյունագծով:
Շուտով հայտնի հավելվածը թույլ կտա տեսանյութեր տեղադրել, գրում է TechCrunch-ը` վկայակոչելով ընկերության աղբյուրներին: