Հնարավոր է՝ Samsung-ը «խելացի» ժամացույցը ներկայացնի սեպտեմբերի 4-ին
Սեպտեմբերի 4-ին կայանալիք մամլո ասուլիսում Samsung ընկերությունը կներկայացնի Galaxy Note 3 սմարթֆոնը, հնարավոր է՝ նաև Galaxy Gear ժամացույցները:
Հենց սեպտեմբերի 4-ին «խելացի» ժամացույցը ներկայացնելու վերաբերյալ ընկերության կողմից պաշտոնական հայտարարություն դեռևս չկա. ընկերությունը դեռևս միայն հայտնում է այն մասին, որ պաշտոնապես կներկայացվի Galaxy Note 3-ը:
Սակայն, որոշ կայքերում հայտնվել է տեղեկություն, որ սեպտեմբերի 4-ի ասուլիսում կներկայացվի նաև «խելացի» ժամացույցը:
Galaxy Gear ժամացույցը նախատեսված է այլ սարքերի հետ համատեղ աշխատելու համար, օրինակ` Galaxy շարքի հետ, և հավանաբար, այն հագեցած կլինի ճկուն էկրանով: