Gravity. աշխարհում առաջին գրավիտացիոն ժամացույցը (տեսանյութ)
TokyoFlash ընկերությունը մշակել է էլեկտրոնային ժամացույցների արտադրության նոր մեխանիզմ: Խոսքը նոր` գրավիտացիոն ժամացույցների մասին է: Gravity ժամացույցներն ընդունակ են կրողներին ներկայացնել, թե ինչ է գրավիտացիան և ինչպես կարող է այն ազդել այս կամ այն օբյեկտի վրա: Եթե, օրինակ, ժամացույցի կրողը կռանում է, միայն այդ ժամանակ է ժամացույցը ցույց տալիս ժամը կամ ամսաթիվը` գրավիտացիոն օրենքի համաձայն թվերը պտտացնելով էկրանի այս կամ կողմում: Որպեսզի թվերը համապատասխան դիրք ունենան, հարկավոր է միայն մատով կտտացնել սենսորի վրա: Ի դեպ, ժամացույցը թողարկվել է երկու գույնով` կարմիր և սև: