Սմարթֆոնին «սովորեցրել» են չափել կալորիայի այրումը
NTT Docomo ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնին միացված մի սարքավորում, որը կարողանում է արտաշնչելու հիման վրա որոշել այրված կալորիաների քանակը: Սարքի նախատիպի նկարագրությունը և դրա արդյունավետության մասին ուսումնասիրությունը հրապարակվել է Journal of Breath Research ամսագրում: Ավելի համառոտ այդ մասին գրում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի բլոգը:
Սարքի աշխատանքի սկզբունքը հիմնված է օդ արձակված ացետոնի կոնցենտրացիայով, որի քանակը մեծանում է ճարպերի այրման ժամանակ: Այս նպատակով սարքավորումը հագեցած է երկու անկախ կիսահաղորդչային դետեկտորներով, որոնք ունեն տարբեր չափերի զգայնություն: Սմարթֆոնի հետ կապ հաստատելու համար՝ սարքավորումը կիրառում է Bluetooth: Սարքը կարող է տարբերակել ացետոնի կոնցենտրացիան անկախ օդում արձակված ջրի գոլորշուց և այլ նյութերից:
Ուսումնասիրության ժամանակ գիտնականների հրավիրել են 17 կամավորների՝ փորձարկելու դետեկտորը և դիտարկել են սարքավորման տվյալները: Փորձարկման ենթակա մարդկանց բաժանել են երեք խմբի, դրանցից մեկը զբաղվում էր թեթև ֆիզիկական վարժություններով, երկրորդ խումը` այդ ամենին բացի սահմանափակել է իր դիետան, իսկ երրորդ խումբը` չի փոխել իր կենսակերպը: Գիտնականները ցույց են տվել, որ ացետոի կոնցենտրացիան, հատկապես ավելացել է երկրորդ խմբի կամավորների արտաշնչելու ժամանակ, որը համահունչ է այրված ճարպի քանակի հետ:
Սարքի ստեղծողները պնդում են, որ այն շատ լավ խրախուսում է նիհարել ցանկացողներին, քանի որ, ի տարբերություն շարքային, սովորական կշեռքների՝ այն տալիս է ավելի ճշգրիտ պատկերացում վարժությունների և դիետաների արդյունավետության վերաբերյալ: