Բաժիններ՝

Կթողարկվի ոսկեգույն iPhone 5S

iPhone-ի նոր մոդելը կունենան  iPhone 5S անվանումը: Սարքավորումը կունենա իր նախորդին նման դիզայն, սակայն կթողարկվի նաև ոսկեգույն:

Այս տեղեկությունը ստացվել է Macotakara ճապոնական բլոգի միջոցով, որը նախկինում էլ հրապարակել էր տեղեկություններ iPad Mini-ի վերաբերյալ: Բանն այն է, որ Macotakara-ից եկող արտահոսնքերը հետագայում հաստատվում են:

Այսպիսով` հղում անելով սեփական աղբյուրներին, ճապոնացիոները պնդում են, որ  iPhone 5S-ը կունենա ոչ միայն սպիտակ և սև տարբերակ, այլև ոսկեգույն մոդել: Այդուամենայնիվ, որևէ ապացույց նրանք չեն ներկայացնում: Այս ամենի ճշմարտացիությունը մենք կարող ենք իմանալ հավանաբար միայն սեպտեմբերի 10-ին, երբ կներկայացվի նոր արտադրանքը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս