
Google Glass-ը կօգտագործվի Mercedes-ի նավիգացիոն համակարգում

Google Glass ակնոցները դեռևս շուկայում չեն հայտնվել, սակայն խոշոր ընկերություններն արդեն հետաքրքրություն են ցուցաբերում դրանց նկատմամբ։ Օրինակ՝ Mercedes Benz-ը արդեն պատրաստվում է քայլեր ձեռնարկել նշյալ ուղղությամբ և ներկայացրել է նավիգացոն համակարգի նոր նախատիպը: Wired-ը գրում է, որ գերմանական ընկերությունը աշխատում է Google-ի հետ` իր արտադրած մեքենաների նավիգացիոն համակարգում Glass-ը ինտեգրելու ուղղությամբ:
Համակարգի աշխատանքը շատ պարզ է։ Վարորդը ակնոցների օգնությամբ ընտրում է հասցեն, որտեղ ցանկանում է ուղևորվել, նստում է մեքենան և նավիգացիոն համակարգի միջոցով՝ շարժվում դեպի նշանակման վայրը։ Ավելին, եթե հնարավոր չէ մեքենայով մոտենալ նշանակման վայրին, վարորդը կարող է կայանաել մեքենան և ոտքով շարունակել ճանապարհը՝ Google Glass-ի օգնությամբ։