Բաժիններ՝

Google Play-ում դասագրքեր են հայտնվել

Այս շաբաթվանից սկսած  Google Play-ում կարելի է գնել կամ վարձով դասագրքեր վերցնել: Google-ը պայմանագիր է կնքել բազմաթիվ հրատարակիչների հետ և պատրաստում է դասագրքերի համապատասխան ցուցակը բարձրագույն ուսումնական հաստատությունների համար տարբեր առարկաների վերաբերյալ:

Բոլոր պատվիրված դասագրքերը պահվում են, այսպես կոչված, ամպում, և ուսանողները այլևս չեն կարող մոռանալ դրանք տանը: Ի թիվս այլ հարմարավետ ֆունկցիաների` նորույթը ընձեռում է բառերի և արտահայտությունների, գլուխների և էջերի որոնման, անոտացիաների և բառարանների մուտքի, թարգմանիչների, Վիքիպեդիայի և Google որոնման համակարգից օգտվելու հնարավորություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս