Philips-ի «խելացի» էլեկտրական լամպերը հեշտ է «կոտրել» (տեսանյութ)
Philips ընկերությունը արտադրում է Hue լամպերը: Դրանք հետաքրքիր են նրանով, որ համալրված են Wi-Fi-ով, որը հնարավորություն է տալիս ղեկավարել դրանք՝ հատուկ սմարթֆոնի համար նախատեսված հավելվածի միջոցով: Կարելի է փոխել լույսի գույնը և դրա ինտենսիվությունը: Սակայն, պարզվում է, որ այդ լամպը շատ հեշտ է «կոտրել»:
Փորձագետ Նինտեշ Դհանդզհանին ցույց է տվել, որ պորտալը (այն կոչվում է «կամուրջ»), որի միջոցով հավելվածը վերահսկում է Philips Hue-ն, օգտագործում է ոչ շատ վստահելի թույլատվության համակարգ՝ պլանշետների և սմարթֆոնների նման գործիքների հետ միանալիս: Այն պարզապես ստուգում է սարքավորման MAC հասցեն, որը կարելի է շատ հեշտ կեղծել, և այդպիսով, ցանկացած երրորդ անձ կարող է անջատել այն տան լույսերը, որտեղ տեղադրված են Hue լամպերը:
Այս տեսահոլովակում նման օրինակ է տեղադրված, երբ եթե անգամ օգտվողը միացնում է լույսը, միևնույնն է՝ այն անմիջապես անջատվում է:
Philips ընկերությունը այս տեղեկությանը դեռևս չի արագանքել: