Apple ընկերությունն արտոնագրել է բջջային սարքերի համար նախատեսված տեսախցիկ, որի կառուցվածքի մեջ օգտագործված են 3 սենսորներ:
Muzik-ի նորարարական տեսականու մեջ ներկայացված «խելացի» անլար ականջակալը աշխարհում առաջին ականջակալն է, որը հնարավորություն է տալիս օգտվողին կիսել իր լսած երաժշտությունը ընկերների հետ` Facebook-ում և Twitter-ում:
Պայթունից հետո Դունը սմարթֆոնը նետել է բազմոցին, ինչի հետևանքով այն սկսել է այրվել և կրակը տարածվել է ամբողջ տնով մեկ՝ հասնելով նույնիսկ բակում կայանած ավտոմեքենային: Կրակը մարելու համար հրշեջներից մոտ կես ժամ է պահանջվել, իսկ այդ այդ ընթացքում տան գույքի մեծ մասն արդեն ոչնչացվել էր:
Սպասվում էր, որ Surface RT պլանշետը կլինի iPad-ի «մարդասպանը», սակայն ժողովրդականություն մոդելն այդպես էլ չի ստացել:
Համացանցում հայտնվել են Apple-ի բյուջետային նոր սմարթֆոնի վերաբերյալ հերթական շշուկները և նոր լուսանկարները։ Սմարթֆոնի վրա կրկին պատկերված է FCC-ի լոգոտիպը (ԱՄՆ կապի դաշնային գործակալություն)։
Օնլայն թարգմանիչների մեջ այլևս որևէ զարմանալի բան չկա: Ավելին, գոյություն ունեն փորձնական բջջային հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս տարբեր լեզուներով խոսող մարդկանց՝ քիչ թե շատ հասկանալ միմյանց:
Samsung ընկերությունն այս տարվա երկրորդ եռամսյակում դարձել է բջջային հեռախոսների և սմարթֆոնների ամենաշահութաբեր արտադրողը:
Հուլիս ամսվա վերջին ուրբաթ օրը նշվում է՝ որպես Ցանցային ադմինիստրատորների միջազգային օր: Այս տոնն առաջին անգամ նշվել է 1999թ. հուլիսի 28-ին: Տոնը ստեղծել է ամերիկացի ցանցային ադմինիստրատոր Թեդ Կեկադոսը, ով շուրջ 20 տարի աշխատելով որպես ցանցային ադմինիստրատոր՝ առաջարկել է նշել այս տոնը:
Մարկ Ցուկերբերգը հաստատել է, որ Instagram հավելվածում գովազդ կհայտնվի:
Ամսական այցելուների միջին թվաքանակը, որոնք սոցցանց են այցելում հեռախոսով, հասել է 819 մլն մարդու: Օրական շարժական սարքով Facebook է այցելում մոտ 469 մլն մարդ: Մեկ տարվա ընթացում սոցցանց օրական այցելուների թիվն աճել է 27%-ով և կազմել է 699 մլն մարդ: Այցելուների միջին ամսական թվաքանակն աճել է 21%-ով և հասել է 1.15 մլրդ մարդու, գրում է Lenta.ru-ն:
Yandex-ի համահիմնադիր և ընկերության տեխնիկական տնօրեն Իլյա Սեգալովիչը չի մահացել, նա կոմայի մեջ է: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Yandex-ի ղեկավար Արկադի Վոլոժին:
Սեգալովիչը 48 տարեկան էր, վերջին տարիներին նա զբաղեցնում էր Yandex-ի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Մահվան պատճառները չեն հաղորդվում:
Ներկայում Facebook-ի օգտատերերը հնարավորություն ունեն թաքցնել որևէ նորություն թարմացումների ցանկում, արդյունքում, այդ աղբյուրից թարմացումները քիչ անց կհայտնվեն նրա տեսադաշտում:
iPhone սմարթֆոնների միջին գինը այս տարվա ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում նվազել է 613 դոլարից մինչև 581 դոլար։ Ինչպես նշում է Business Insider-ը, սա նվազագույն գինն է՝ վերջին 4.5 տարվա կտրվածքով։
McAfee հակավիրուսային ընկերության ներկայացուցիչները, Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ, տվյալներ են հրապարակել, որոնց համաձայն` կիբեռհարձակումներից ստացված վնասը տարեկան կազմում է 300 միլիարդից մինչև 1տրիլիոն դոլար:
Google Reader-ը փակվել է ընկերության ղեկավարության կողմից դրա նկատմամբ ցածր հետաքրքրության պատճառով: Այս մասին հայտնում է BuzzFeed հրատարակչությունը` մեջբերելով Google ընկերության մի քանի աղբյուրների:
Apple ամերիկյան ընկերության ղեկավար Թիմ Քուկը երեքշաբթի ներկայացրել է ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի հաշվետվությունը (ապրիլ-հունիս): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ այդ ցուցանիշը նվազել է 1.9 մլրդ դոլարով և կազմել է 6.9 մլրդ:
Gmail-ի մուտքային նամակների նոր դիզայնը շատերին է դուր գալիս: Իսկապես փոստային ծառայությունն ինքն է տեսակավորում առաջին աղուսյակում կարևոր հաղորդագրությունները, սոցցանցերի ցանուցումները` երկրորդ աղուսյակում և գովազդային հաղորդագրությունները` մեկ այլ աղուսյակում: Սակայն պարզվում է, որ գովազդային աղուսյակում գալիս են ոչ միայն նամակներ:
Միլիոնավոր բջջային հեռախոսների սեփականատերեր կարող են լինել հաքերների զոհը` SIM քարտերի խոցելիության պատճառով: Նման կարծիք է հայտնել Security Research Labs-ի տեղեկատվական անվտանգության գերմանացի մասնագետը:
Nokia ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Lumia 625 նոր սմարթֆոնը, որը հանդիսանում է Lumia 1020-ի բյուջետային տարբերակը:
Արդեն այս պահի դրությամբ ATLAS-ը տպավորում է իր ֆունցիոնալ հնարավորություններով։ Այն կարողանում է հաղթահարել տարբեր արգելքներ, պահել հավասարակշռությունը հարվածի ժամանակ և ինքնուրույն կանգնել։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի թուրք մասնագետ Իբրահիմ Բալիջը իր վրա է վերցրել Apple-ի ծրագրավորողների կայքի վրա հարձակման պատասխանատվությունը, հայտնում է The Guardian-ը:
Հաքերները կոտրել են Apple ամերիկյան կորպորացիայի ծրագրավորողների կայքը, որտեղ տեղադրված են Apple iOS 7 օպերացիոն համակարգի վերջին թարմացումները: Այս մասին նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Ցանկացած խմբավորում կամ անհատ հաքեր, ով նպատակ ունի վնասել հայկական կայքերը հակաքարոզչական նպատակով` աշխատում է արագ տեղադրել վնասված կայքի մասին ինֆորմացիան հատուկ արխիվներում, ինչը թույլ է տալիս ոչ միայն պահպանել կայքի վնասված տեսքը տվյալ պահի դրությամբ, այլև ինդեքսավորվել շատ ու շատ որոնողական համակարգերի կողմից` տարածելով կեղծ ինֆորմացիա, ինչպես, օրինակ` Սումգայիթի ջարդերի կամ Հայոց ցեղասպանության դեպքերի վերաբերյալ:
Շատերին է նյարդայնացնում ինտերնետային գովազդը, քանի որ, վերջիվերջո, այն դիտում եք դուք, սակայն, դրա համար գումար աշխատում են ուրիշները:
Երկու էլեկտրոնիկայի հսկաներ` IBM և Intel ընկերությունները հայտնել են իրենց եկամուտների փլուզման մասին: Այս մասին հայտնում է BBC-ին:
Apple ընկերությունը տեխնոլոգիա է մշակում, որը հնարավորություն կտա Apple TV մուլտիմեդիոն նվագարկիչի օգտատերերին, բաց թողնել գովազգային բլոկները` հեռուստաալիքները նայելիս:
Ամերիկացի գիտնականները նախագծել և այնուհետև հավաքել են տպիչ, որը կարող է տպագրել բարդ կիսահաղորդչային սարքեր և նանոկառուցվածքներ:
Հուլիսին ընդհանուր առմամբ 136 կայք է կոտրվել, որոնցից 87-ը՝ հուլիսի 16-ի գիշերը: Հիմնական հարձակումները հայկական կայքերի վրա կատարվում են ադրբեջանական հաքերային խմբավորումների կողմից:
Ի դեպ, դոնոր օպերատորի նկատմամբ բաժանորդի ունեցած պարտքը արգելք չի լինի համարների տեղափոխելիության ծառայությունից օգտվելու համար, միաժաանակ նաև համարի տեղափոխման դեպքում բաժանորդի համարի հաշվի դրական մնացորդը չի փոխանցվում ընդունող օպերատորի ցանցում բաժանորդի հաշվին: