Microsoft-ը ներկայացրել է հոդերը խնայող ստեղնաշար և մկնիկ (լուսանկարներ)
Microsoft-ը հայտարարել է Sculpt Ergonomic Desktop սարքերի հավաքածուի մասին, որն իր մեջ ներառում է մկնիկ, երկու մասի բաժանված յուրահատուկ ստեղնաշար և առանձին թվային բլոկ: Այս սարքերը թույլ կտան օգտատերերին ձեռքերը ճիշտ դիրքում պահել և պաշտպանել հոդերն ու խուսափել հոդերի հետ կապված հիվանդություններից, որոնք առաջանում համակարգչով աշխատողների մոտ:
Ընկերությունը նշում է, որ նշյալ սարքերը մշակվել են բժիշկների հետ համագործակցության արդյունքում: Այս մասին գրում է «Վեստին»:
Այսպես՝ մկնիկը և ստեղնաշարը միասին ԱՄՆ-ում վաճառվում են 130 դոլարով, միայն ստեղնաշարը` 90 դոլար է, իսկ մկնիկն առանձին կարելի է գնել 60 դոլարով:
Նշենք, որ այս սարքավորումները նախատեսված են Windows 8-ի հետ աշխատելու համար, քանի որ սարքի վրա առկա է Start կոճակը: Միևնույնն ժամանակ, այն լիովին համահունչ է Windows-ի մյուս տարբերակների և անգամ Mac OS-ի հետ աշխատելիս: