Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, Samsung ընկերությունը պատրաստվում է թողարկել Galaxy S4 սմարթֆոնի նոր տարբերակը՝ Galaxy S4 active-ը:
Apple ընկերության «խելացի» iWatch ժամացույցները կունենան 1.5 դյույմանոց էկրան, հայտնում է Macotakara ճապոնական բլոգը՝ նշելով, որ Apple ընկերությունը սկզբում դիտարկել է օգտագործել 1.8 դյույմանոց էկրան, որը, սակայն, հետագայում համարել է չափազանց մեծ:
Esquire ամսագիրը սկսում է iPad-ի համար շաբաթական տարբերակi թողարկումը: Այս մասին ամսագիրը հայտնել է իր բլոգում, ինչպես նաև Esquire ամսագրի App Store-ում ունեցած հավելվածի էջում:
Մարքետինգի բնագավառում eMarkter անկախ հետազոտական ընկերությունը եկել է այն եզրակացությանը, որ աշխարհի ամենահայտնի Facebook սոցիալական ցանցի օգտատերերի 10%-ը մարդիկ չեն:
Այս պլանշետի բնութագրիչները հիշեցնում են վերջերս ներկայացված Sony ընկերության սմարթֆոնը: Այն նույնպես ունի Qualcomm Snapdragon S4 քառամիջուկ պրոցեսոր և 2 գիգաբայթ օպերատիվ հիշողություն:
Twitter հայտնի միկրոբլոգային ծառայությունը և Facebook խոշորագույն սոցիալական ցանցը հավելված են թողարկել Google Glass շուկա մտնող ակնոցների համար, որը մշակել է Google ընկերությունը, այս մասին է վկայում Twitter-ում և Facebook-ում տարածված հաղորդագրությունը:
Samsung ընկերության գործադիր տնօրեններից մեկն ասել է, որ Galaxy S4-ի վաճառքները հաջորդ շաբաթվա ընթացքում կգերազանցեն 10 միլիոնը:
Domino’s Pizza պիցերիաների ցանցը գովազդել է իրեն DVD-ի շնորհիվ, որը տաքացնելիս պիցցայի հոտ է արձակում:
Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, Չինաստանում անգամ հատուկ ավտոբուսներ էին վարձվել, որոնք հարակից քաղաքներից մոտ 2 ժամում բերում էին այդ մասնակից-ուսանողներին Պեկին՝ օլիմպիադային մասնակցելու համար, և հետ էին վերադարձնում:
Այսօր` մայիսի 18-ին, ժամը 22:00-ին, «Թանգարանային գիշեր 2013» ակցիայի շրջանակում Երվանդ Քոչարի թանգարանը և «Լոկատոր» ընկերությունն անակնկալ են պատրաստել այցելուների համար` վիրտուալ ճամփորդություն դեպի Քոչարի մոնումենտալ քանդակներ:
Դեպքի մասին օդաչուն զեկույց է ներկայացրել NASA` նշելով. «Խնդրի վերացման պահը ճշգրիտ համընկավ բջջային հեռախոսի անջատման հետ»։ Հեռախոսն անջատելուց հետո այլևս խնդիրներ չեն առաջացել, և ինքնաթիռը փափուկ վայրէջք է կատարել նշանակման վայրում։
Շնորհիվ այդ ծառայության՝ գումար կարելի է փոխանցել՝ նամակին կցելով գումարն այնպես, ինչպես ֆայլերը կամ փաստաթղթերը: Gmail-ի ինտերֆեյսի ներքևի տողում կհայտնվի հավելյալ կոճակ՝ դոլարի նշանով, որի միջոցով էլ կարելի է գումար կցել նամակին:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, որպես Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխության (WSA) միջազգային մրցույթի գործընկեր Հայաստանում, հայտարարում է էլ. բովանդակության ազգային մրցույթի մասին, որի նպատակն է՝ բացահայտել Հայաստանի էլ. բովանդակության ոլորտում զարգացումներն ու նվաճումները և հնարավորություն ընձեռել ներկայացնել դրանք միջազգային ասպարեզ:
Windows Phone օպերացիոն համակարգի վրա հիմնված սմարթֆոնները առաջին անգամ գերազանցել են Blackberry-ին՝ համաշխարհային վաճառքով:
IDC հետազոտական ընկերությունը վերլուծել է բջջային սարքերի՝ 2013 թվականի առաջին եռամսյակային շուկան: Արդյունքները նախկինի նման Android-ի և iOS-ի օգտին են. նրանք զբաղեցնում են այդ ընթացքում վաճառված բոլոր սմարթֆոնների 92.3%-ը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը սկսել է նշումներ կատարել ոչ թե iPad-ում, այլ նոթատետրում, որպեսզի որևէ մեկը չմտածի, որ ինքը խաղում է:
Արդեն երկար ժամանակ է խոսակցություններ են պտտվում այն մասին, որ Google-ը պատրաստվում է ներկայացնել Google Maps-ի նոր տարբերակը: Այսօր այն «արտահոսել» է կարճ ժամանակահատվածով, իսկ հետո անհետացել:
Ճապոնական Chaku Perfume ընկերությունը հատուկ կցորդ և հավելված է մշակել iPhone-ի համար, որը կարող է փոխանցել հոտերը հեռավորության վրա: Սա պարզապես զուտ գաղափար չէ. համակարգը վաճառքի կհանվի շուկայում՝ 60 դոլարով
Երբևէ երազե՞լ եք հայտնվել Լուսնի վրա, շրջել այնտեղ կամ թռնել Լուսնի վրա: Այս ամենն արդեն հնարավոր է, այն էլ՝ առանց հավելյալ ծախսերի:
Sony ընկերությունը E Ink Holdings-ի հետ համատեղ ստեղծել է Mobius «էլեկտրոնային թղթի» տեխնոլոգիան, որն աչքի է տարբերվում է իր դիմացկունությամբ և թեթևությամբ:
Samsung ընկերությունը հաղորդում է անլար ինտերնետի բնագավառում տեխնոլոգիական ճեղքման մասին։ Ընկերությունը պնդում է, որ իր մասնագետները լուրջ հայտնագործություն են կատարել, որը թույլ կտա ստեղծել 5-րդ սերնդի նոր ցանցեր։
Նոր տեխնոլգիան հնարավորություն կտա բարձր արագությամբ անլար տվյալների փոխանցում իրականացնել: Նոր կապի միջոցով, օրինակ, սմարթֆոնի սեփականատերերը կարող են 3D ֆորմատի ֆիլմեր բեռնել, ինչն այժմ հնարավոր է անել լայնաշերտ ինտերնետային ալիքով:
«Անտեսեք բոլորի ասածը և միգուցե հենց դուք մի օր անհնարինն իրականություն դարձնեք»,-168.am-ի հետ զրույցում ասում է Դեյվիդ Գարսիա Քուինտասը
Ադրբեջանական գործակալները «գեղեցիկ դեմքերով» փորձում են բացահայտել Հայկական կիբեր բանակ (Armenian Cyber Army) հաքերային խմբավորման անդամներին ու հասկանալ, թե նրանք ովքեր են։
Սարքավորումը, որի հաստությունը կլինի 10մմ, ունի պաշտպանություն ջրի կամ խոնավության դեմ: Սարքավորման բնութագրիչներից են, օրինակ` 2.3 Գհց չիպը` Qualcomm Snapdragon 800 CPU (հավանաբար, երկակի միջուկով), 2Գբ օպերատիվ հիշողությունը և արդեն 2013թվականին նման գործիքների համար ավանդական դարձած 5 դյույմանի Full HD էկրանը(1080պ.): Մարտկոցի հզորությունը 2700-3000 մԱ/ժ է:
Adobe ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` ընկերության Creative Suite փաթեթի մեջ ընդգրկվող այնպիսի հայտնի ծրագրերի նոր տարբերակները, ինչպիսիք են Photoshop-ը, Illustrator-ը և Premiere Pro-ն, հասանելի կլինեն միայն բաժանորդագրությամբ:
Մայիսի 9-ի տոնակատարությունների կապակցությամբ հայ հաքերները կոտրել են մի շարք ադրբեջանական կայքեր:
Կայքը ստեղծել են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երեք ուսանողներ՝ կայքի գլխավոր ադմինիստրատոր Սերգեյ Ումրոյանը, ադմինիստրատոր Տիգրան Քեշիշյանը և գլխավոր խմբագիր Աստղիկ Մարտիրոսյանը:
Նախորդ տարվա նոյեմբերից Apple iBookStore և Google Play eBooks հարթակներում տեղադրվել են նաև հայերեն էլեկտրոնային գրքեր: Այդ երկու հարթակներում կարելի է գտնել մոտ 40 հայերեն գիրք, որոնք, սակայն, մատչելի չեն հայաստանյան օգտատերերի համար, որովհետև Apple iBookStore և Google Play eBooks հարթակները փակ են Հայաստանի համար:
Ամերիկացի զինագործ էնտուզիաստ Քոդի Ուիլսոնը մշակել և հաջողությամբ փորձարկել է ատրճանակը, որի հիմնական մասերը ստեղծված են պլաստիկից ու տպվել են 3D տպիչի միջոցով: