iOS 7-ի ստեղծումը կավարտեն մինչև սեպտեմբերի 5-ը
Apple ընկերությունը հրապարակել է հերթական, թվով արդեն 6-րդ բետա-տարբերակը իր նոր բջջային օպերացիոն համակարգի` iOS 7-ի համար: Եթե դրա մշակումն ընթանա նորմալ տեմպերով, ապա օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը, ըստ BGR բլոգի, պետք է սպասել սեպտեմբերի 5-ին, և բոլոր ցանկացողները կկարողանան թարմացնել այն ոչ ուշ, քան հաջորդ ամսվա կեսերին:
Apple-ի ծրագրավորողների կայքում նշվում է, որ նոր տարբերակում բարձրացված է օգտվողների անվտանգությունը:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի տեղեկացրել էր 168.am-ը` iOS-ի վերջին`5-րդ բետա տարբերակում, որը վերջերս էր թողարկվել, մշակողները գտել էին մտահոգիչ մի հանգամանք. iOS 7-ը հետևում է օգտվողի յուրաքանչյուր քայլին: