Բաժիններ՝

Samsung GALAXY S5-ը մետաղական կորպուս կունենա

Samsung-ը դեռ չի ներկայացրել GALAXY Note III-ը, երբ համացանցում հայտնվել են արդեն կորեական արտադրողի ապագա ֆլագմանի՝ GALAXY S5-ի մասին տեղեկություններ։ Ինչպես հայտնում է  ETNews-ը, Samsung-ը լրջորեն դիտարկում է GALAXY S5-ը մետաղական կորպուսով ապահովելու հնարավորությունը։ Այդ դեպքում սպասվում է, որ սմարթֆոնը արժանի մրցակից կդառնա iPhone 5S-ին։

Այսպիսով, շանսեր կան, որ կորեական ընկերությունը ականջալուր լինելով գնորդներին՝ ներկայացնի ավելի ընկալելի սմարթֆոն, ինչպես արել է HTC-ն՝ իր ONE մոդելով։ Հրատարակչությունը նշում է, որ Samsung-ը կարող է մետաղական կորպուսների արտադրությունը սկսել արդեն այս տարի։ Այս շտապողականության պատճառն այն է, որ ընկերությունը ցանկանում է նախապես վերացնել մետաղի հետ կապված հնարավոր խնդիրները (օրինակ՝ iPhone4-ը լավ չէր ընդունում ազդանշանները)։

Հայտնի է դարձել նաև, որ կորեական ընկերությունը որոշել է հրաժարվել Sony-ի ֆոտոմոդուլի օգտագործումից և ներկայումս նախագծում է իր սեփական տեսախցիկները, որոնք կտեղադրվեն նոր սմարթֆոնների վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս