
3D տպիչով տպագրված ֆիգուրները դժվար է տարբերել իրական մարդկանցից (լուսանկարներ)

Մենք սովոր ենք պահել հարազատների և ընկերների լուսանկարները, հավաքել դրանք մի վայրում, դիտել ու վերհիշել միասին ապրած պահերը: Այդ լուսանկարները, սակայն, թույլ չեն տալիս տեսնել մարդկանց եռաչափ հարթության մեջ:
Սակայն դա այժմ խնդիր չէ։ Գերմանական նորաստեղծ ընկերությունը հնարավորություն է տալիս լուսանկարել մարդուն ամբողջ ծավալով և տպել եռաչափ պատկերը 3D տպիչի միջոցով:
Հաճախորդի՝ իրականին մոտ ֆուգուրը վերարտադրելու համար Twinkid-ում օգտագործվում է սքաներ, որը բաղկացած է բազմաթիվ տեսախցիկներից: Դրանք նկարում են օբյեկտը բոլոր կողմերից բառացիորեն մի քանի վայրկյանի ընթացքում: Այնուհետև պատկերները մշակվում են և փոխակերպվում են ծավալուն մոդելի, որն օգտագործվում է 3D գունավոր տպագրության համար:
Մշակման գործընթացի տևողությունը երկար է, սակայն 2-5 շաբաթից հետո հաճախորդը ստանում է իր կատարյալ փոքր օրինակը:
3D լուսանկարներն, իհարկե, էժան չեն։ Այսպես, 15սմ բարձրությամբ ֆիգուրը կարժենա 290 դոլար, իսկ 35 դյույմանոցը` 1680 դոլար: