Բաժիններ՝

Սանկտ Պետերբուրգի Chaos Constructions ցուցահանդեսում կներկայացվեն հին համակարգիչներ

Ավելի քան կես դար հնություն ունեցող համակարգիչները և խաղային գործիքները հնարավոր կլինի տեսնել Chaos Constructions ավանդական ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի կունենա Պետերբուրգում այս հանգստյան օրերին: Այս մասին հայտնել են միջոցառման կազմակերպիչները:

«Ցուցահանդեսի ժամանակ կարելի է դիտել այնպիսի լեգենդար համակարգիչներ, ինչպիսիք են` Amiga-ն, ZX Spectrum-ը Commodore 64-ը, Enterpise 128-ը և БК-0011-ը»,- հայտնել են կազմակերպիչները` նշելով, որ ցուցահանդեսի ժամանակ հնարավոր կլինի ոչ միայն տեսնել, այլ նաև խաղալ 80-ականներին ստեղծված խաղերը: Միջոցառման ժամանակ կներկայացվի նաև հաք-տարածք, որտեղ կներկայացվեն իրական «լրտեսական» պատմություններ:

Հեղինակավոր մասնագետների օգնությամբ փառատոնի ժամանակ կանցկացվեն նաև ավանդական Chaos Constructions սեմինարները, որտեղ իրենց գործի պրոֆեսիոնալները կպատասխանեն այցելուների` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդյունաբերության վերաբերյալ հարցերին:

Միջոցառման ժամանակ կներկայացվեն նաև 8-բիտանոց երաժշտություն, համակարգչային արվեստագետների նկարները և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031