Բաժիններ՝

Google-ի 20.000 դոլար մրցանակային ֆոնդով ծրագրերի մրցույթին կմասնակցեն նաև հայ մասնագետները

Հայ ծրագրավորողները հետաքրքրություն են ցուցաբերել Google ընկերության 20 հազար դոլար մրցանակային ֆոնդով մրցույթի նկատմամբ: Դեռևս կոնկրետ անուններ և խմբեր չենք կարող հրապարակել, սակայն հայ մասնագետների կողմից լուրջ հետաքրքրություն կա այս մրցույթի նկատմամբ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Google Developer Group-ի (GDG) Հայաստանի մոդերատորներից Վարդան Պապիկյանը: Նա նշեց նաև, որ իրենք ևս պատրաստվում են մրցանակ շնորհել իրենց կողմից ճանաչված լավագույն մասնակցին: «Հայաստանյան մասնակիցներից մեկը հնարավորություն կունենա շահել Nexus 7 գրասալիկ (tablet)»,- ասաց Վ. Պապիկյանը:

Նշենք, որ մրցույթի հայտերի ընդունումը մինչև նոյեմբերի 21-ն է, այնուհետև հանդիպում է նախատեսված, որի ընթացքում Հայաստանից մասնակից թիմերը կցուցադրեն իրենց ծրագրերը և GDG Հայաստանի խմբի համակարգողներն ու տեխնոլոգիական ոլորտի մասնագետները կընտրեն լավագույններին, ովքեր և կստանան  GDG Հայաստանի խմբի կողմից մրցանակը:

Ի դեպ, այս մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ստանալ հատուկ կոդ` ծրագրերը Google Cloud Platform-ում տեղադրելու համար: Համապատասխան կոդը կարելի է ստանալ նաև GDG Հայաստանից:

Մրցույթի մասին մանրամասն կարող եք տեղեկանալ Google Developer Group Հայաստանից կայքում:

Կարդացեք նաև

Տեղեկացնենք, որ Google-ի 20 հազար դոլար մրցանակային ֆոնդով ծրագրերի մրցույթին մի քանի կատեգորիաներ են առանձնացված, և յուրաքանչյուր կատեգորիայում կընտրվի տարածաշրջանի հաղթողը: Այսպիսով, 12 հաղթողներ կստանան 20 հազար դոլար արժողությամբ մրցանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս