Բաժիններ՝

Fitbit Force: «Խելացի» էժան ժամացույց բոլոր նրանց համար, ովքեր մտածում են իրենց առողջության մասին

Fitbit ընկերությունը ներկայացրել է «խելացի» ժամացույց բոլոր նրանց համար, ովքեր հավատարիմ են առողջ ապրելակերպին: Սարքը համատեղելի է սմարթֆոնների հետ, որոնք ունեն OLED (ճկվող) էկրան: Այն կարող է աշխատել մինչև 10 օր՝ առանց լիցքավորման դնելու: Սարքը սմարթֆոնի հետ կապ է հաստատում Bluetooth 4.0-ի միջոցով: Ի դեպ, ժամացույցն աշխատում է մի շարք տվիչների միջոցով. սարքում ներդրված են, օրինակ, քնի, բարձրաչափի, քայլաչափի տվիչներ և այլն: Արդյունքում, դրանք կարող են որոշել, թե քանի աստիճան է բարձրացել օգտվողը: Սարքը կարողանում է հաշվել նաև օգտվողի այրած կալորիայի քանակը, չափել արագությունը և օգտվողի քայլերի քանակն ու կիլոմետրը, սրտանոթային համակարգի վիճակը և այլն:

Բացի այդ, սարքում ներդրված վիբրոմետրը առանց աղմուկի կտեղեկացնի օգտվողին մուտքային զանգերի և հաղորդագրությունների մասին: Նշյալ սարքը կարելի է կիրառել նաև որպես զարթուցիչ. սարքը կարող է արթնացնել օգտվողին նրա համար առավել բարենպաստ քնի փուլում:

Գործիքը կարող է աշխատել iOS 7- բջջային օպերացիոն համակարգով աշխատող սարքերի հետ: Բացի այդ՝ գործիքը «ընկերություն» է անում նաև Android սմարթֆոնների հետ` Samsung Galaxy S III , Galaxy S4 , Galaxy Note II և Galaxy Note 10.1 պլանշետների հետ: Դրանց վրա անհրաժեշտ է պարզապես տեղադրել հատուկ հավելվածը: Ապագայում մշակողները խոստանում են ավելացնել նաև այլ Android սարքերի հետ աջակցման հնարավորությունները:

Ի դեպ, նշվում է, որ նոր գործիքը, 2.5 անգամ էժան է Samsung Galaxy Gear «խելացի» ժամացույցներից: Սարքը ԱՄՆ-ում կվաճառվի 130 դոլարով: Շուկայում նոր սարքը կհայտնվի մեկ ամսվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս