
Adidas-ը ներկայացրել է «խելացի» ժամացույցի իր տարբերակը

Adidas ընկերությունը ներկայացրել է «խելացի» ժամացույցի իր տարբերակը: Այս մասին գրում է GigaOM-ը՝ նշելով, որ սարքի արժեքը 399 դոլար է:
Գործիքը նախատեսված է հիմնականում վազքի սիրահարների համար: Ժամացույցը կարող է նշել օգտատիրոջ աշխարհագրական դիրքը, նրա շարժման արագությունը և չափել նրա զարկերակի աշխատանքը:
Սարքն ունի Bluetooth-ի, GPS-ի և WiFi-ի հնարավորություն: Ժամացույցի ղեկավարումը կատարվում է սենսորային էկրանի և կոճակների միջոցով:
Adidas-ի կողմից առաջարկվող սարքը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 1-ին: